07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Մարտի 27, 2014

Հայոց ցեղասպանության մասին ներկայացումը իրարանցում է առաջացրել Գերմանիայում

Գերմանիայի Կոնստանց քաղաքի պետական թատրոնում օրերս կայացել է Էդգար Հիլզենրատի ”Հեքիաթ մահից առաջ” վեպի հիման վրա ներկայացումը: Վերջինս 1915-ի հայերի ցեղասպանության մասին է պատմում: Թուրք ծայրահեղականները պրեմիերայի նախօրեին թատրոնից զայրույթով պահանջել են չեղյալ հայտարարել այն` պատճառաբանելով, որ իրենց պատմության մեջ նման դեպքեր տեղի չեն ունեցել: Բացի այդ, Կարլսրուե քաղաքում Թուրքիայի գլխավոր հյուպատոսությունը խնդրել է ամեն ներկայացումից առաջ հանդիսատեսին տեղեկացնել, որ […]

Զուրաբյանը ցիտում է Իլհամ Ալիևին. ՛՛չի կարելի՛՛

՛՛Բարձրագույն և հետբուհական կրթության մասին՛՛ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու վերաբերյալ Կառավարությանը առաջարկի վերաբերյալ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանի ելույթից հետո ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամայանը վարման կարգով ձայնի իրավունք խնդրեց ու ամոթանք տվեց Զուրաբյանին: Վերջինս ելույթում համեմատություն էր արել Հայաստանի ու ֆաշիստական Գերմանիայի միջև: Գեղամյանն էլ ընդգծեց, որ Զուրաբյանը ցիտում է Ադրբեջանի նախագահ Իլհամ […]

Դուք լրջանալու կարիք ունեք. Փաշինյանը Աշոտյանին սպառնաց պարկետին իջեցնել

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը դրական է վերաբերում ՛՛Բարձրագույն և հետբուհական կրթության մասին՛՛ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու վերաբերյալ Կառավարությանը առաջարկին, սակայն չի կարծում, որ այդ փոփոխությունները տալու են արդյունք: ՛՛Մենք բազմաթիվ օրինակներ ունենք, օրինակ Սահմանադրությունը, այնտեղ կտեսնեք ոսկեղենիկ հայերենով շարադրված փայլուն մտքեր, եկեք դուրս գանք և տեսնենք իրականությունը, որը ստեղծվել է Սահմանադրության գործածության […]

Կարեն Փոլադյանը նշանակվել է Դատական դեպարտամենտի ղեկավար

Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի 2014թ. մարտի 26-ի որոշմամբ Կարեն Փոլադյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի ղեկավար: Կարեն Ռոբերտի Փոլադյանը ծնվել է 1977թ. նոյեմբերի 9-ին, Երևանում։ 2001-2003թթ. աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության օրենսդրական հարցերի վարչությունում` որպես առաջին կարգի խորհրդատու։ 2003-2004թթ. աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության վարչության պետա-իրավական բաժնում՝ որպես առաջին […]

Ղրիմի սեքս-սիմվոլ դատախազը` ոգեշնչման աղբյուր. երկրպագուները երգ են ձոնել /վիդեո/

Ղրիմի գլխավոր դատախազ Նատալյա Պոկլոնսկայային նվիրված երգ է գրվել` “Ах какая няша, прокурор Наташа” անվանումով: Գեղեցկուհի սեքս-սիմվոլ դարձած դատախազի երկրպագուները նրան շարունակ սիրո խոստովանություններ են անում, որոնցից հերթականն էլ դարձել է նրան նվիրված երգը, գրում է Life News-ը: Օդեսայից երաժիշտ Սաշա Բլագովը Պոկլոնսկայային նվիրված կատակ-երգ է գրել` այն տեղադրելով համացանցում:

Երբ ՀԱԿ-ը գա իշխանության…Զուրաբյանը կանգնեց ԲՀԿ-ի թասիբին

ԱԺ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցությունը կողմ է քվեարկելու ՛՛Բարձրագույն և հետբուհական կրթության մասին՛՛ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու վերաբերյալ Կառավարությանը առաջարկին: Այս մասին Ազգային ժողովի նիստում նշեց խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: Միաժամանկ Հակոբյանը նշեց, որ իրենք որոշ վերապահումներ ունեն օրենքի հետ կապված ու ցանկալի է՝ քննարկումներ լինեն երկրորդ լսմամբ: Նաև նա անդրադարձավ կրթական համակարգում եղած խնդիրներին՝ օրինակ […]

Ռուսաստանի հանդուգն պատասխանը Օբամային չուշացավ

Ֆեյսբուքի օգտատեր Հայկ Թամրազյանը գրել է. Հաագայում ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայի ելույթի պատասխանը Ռուսաստանից չուշացավ: Ճիշտ է Օբամայի հայտարարության պատասխանը համարժեք պաշտոնյայի կողմից չեղավ, ասել է թե Պուտինը «լայաղ» չարեց անգամ արձագանքել ամերիկացի իր գործընկերոջը, բայց այնուամենայնիվ Մոսկվան պատասխանեց և արեց դա շատ հստակ և որոշ առումներով նույնիսկ հեգնանքով:  Նախ հիշեցնենք, թե ինչ էր Օբաման […]

Հավակնորդների մրցաշար. Արոնյան-Կրամնիկ/ուղիղ/

Այսօր Խանտի Մանսիսկում կայանում են շախմատի աշխարհի չեմպիոն կոչման հավակնորդների մրցաշարի 12-րդ տուրի պարտիաները: Լեւոն Արոնյանը սպիտակներով խաղում է Կրամնիկի հետ: Տուրի մյուս պարտիաներում հանդիպում են Անանդ-Անդրեյկին, Մամեդյարով-Կարյակին, Տոպալով-Սվիդլեր զույգերը: Արոնյան-Կրամնիկ պարտիային կարող եք հետեւել այստեղ: Հիշեցնենք, որ երեկ Արոնյանը ոչ ոքի խաղաց Սվիդլերի հետ: Արոնյանը շարունակում է 1 միավոր զիջել առաջատար Անանդին:

Հայաստանը ձեռնպահ կքվեարկի Ղրիմի վերաբերյալ բանաձեւի նախագծին

Այսօր` մարտի 27-ին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ուկրաինայի ներկայացրած բանաձևի նախագիծը կքննարկվի, որով անվավեր է ճանաչվում Ղրիմում տեղի ունեցած հանրաքվեն:  Հայաստանը ձեռնպահ է քվեարկելու: Այս մասին ՛՛Ազատությանը՛՛ փոխանցել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:   Մանրամասները՝ “Ազատություն”-ում: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՓետրվարիԱպրիլի

Ամենաընթերցված