08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Զուրաբյանը ցիտում է Իլհամ Ալիևին. ՛՛չի կարելի՛՛

՛՛Բարձրագույն և հետբուհական կրթության մասին՛՛ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու վերաբերյալ Կառավարությանը առաջարկի վերաբերյալ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանի ելույթից հետո ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամայանը վարման կարգով ձայնի իրավունք խնդրեց ու ամոթանք տվեց Զուրաբյանին: Վերջինս ելույթում համեմատություն էր արել Հայաստանի ու ֆաշիստական Գերմանիայի միջև: Գեղամյանն էլ ընդգծեց, որ Զուրաբյանը ցիտում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:

՛՛Շնորհակալություն եմ հայտնում պարոն Զուրաբյանին, որ նա ուշադիր սերտում է իմ վաղ շրջանում գրված գրքերը և մերջբերում անում առանց բացատրելու, թե ինչի մաիսն է  եղել խոսքը: Ես չէի արձագանքի, որ վտանգավոր երանգ չլիներ ելույթում: Իլհամ Ալիևը Նովրուզ տոնի կապակցությամբ ունեցած ելույթում ասել է՝ Հայաստանը ֆաշիստական երկիր է, իրենց ազգային գաղափարախոսությունը ֆաշիզմն ու ազգայնամոլությունն է ու Զուրաբյանը ցիտել է՝ հեղինակի անունը չնշելով, նույն գնահատականները այստեղ հնչեցրեց, ախր չի կարելի պարոն Զուրաբյան, չի կարելի՛՛:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ