07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Մարտի 27, 2014

Արմեն Սմբատյանին լավ պաշտո՞ն են խոստացել /վիդեո/

 Ռուսաստանում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Ամբատյանը չի ցանկանում ղեկավարել օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնը Նրան ավելի լավ աշխատանք է սպասվում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց թատերագետ Լեւոն Մութաֆյանը: Նրա տեղեկություններով Սմբատյանի համար միջնորդել են ռուաստանյան գործարար շրջանակները եւ նա, ըստ երեւույթին պաշտոն է ստանալու Մաքսային միությունում: Մանրամասները տեսանյութում:

Լեդի Գագան շոկի է ենթարկում Նյու Յորքը /ֆոտո/

Էպոտաժային Լեդի Գագան վերջերս «սիրահարվել է» վարդագույնին: Նա սկսել է վարդագույն անհավանական զգեստներ կրել` տարօրինակ աքսեսուարներով: Օրինակ, նա վերջերս Նյու Յորքի փողոցներում է հայտնվել վարդագույն զգեստով, որը տարօրինակ դիմակ է ունեցել: Անցորդները պարզապես շոկի են ենթարկվել:

Սերժ Սարգսյանը կարեւորել է ՆԱՏՕ-ի հետ խորհրդարանական մակարդակով համագործակցությունը

   Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հանձնաժողովի ՆԱՏՕ-ի գործընկերության գծով ենթահանձնաժողովի պատվիրակությանը:    Նախագահը ողջունել է հյուրերին մեր երկրում, նշելով, որ նման այցելությունները լավ հնարավորություն են՝ ծանոթանալու Հայաստանի մարտահրավերներին եւ մտահոգություններին, ինչպես նաեւ քննարկելու տարածաշրջանային զարգացումներին վերաբերող փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Սերժ Սարգսյանը կարեւորել է ՆԱՏՕ-ի հետ խորհրդարանական մակարդակով համագործակցությունը, […]

Լիպնիցկայան 3-րդն է աշխարհի առաջնության կարճ ծրագրում/վիդեո/

Օլիմպիական չեմպիոնուհի ռուս Յուլիա Լիպնիցկայան գեղասահքի աշխարհի առաջնությունում կարճ ծրագրից հետո զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը: Առաջինը ճապոնուհի Մաո Ասադան է: ”Այսօր տարվա լավագույն ելույթս էր եւ էմոցիաներով, եւ էլեմենտներով: Սպասվում էր, որ ճապոնացիները ցածր գնահատականներ կդնեն Օլիմպիական խաղերից հետո` կապված հայտնի դեպքերի հետ, սակայն ընդհանուր առմամբ գոհ եմ գնահատականներից”,-հայտարարել է Լիպնիցկայան: Գեղասահորդուհին նկատի ուներ Օլիմպիական […]

Հայաստանի արտգործնախարարն ընդունեց ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությանը

Մարտի 27-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական կոմիտեի պատվիրակությանը՝ քաղաքական կոմիտեի ղեկավար Ժոզե Լելոյի գլխավորությամբ։  Ողջունելով պատվիրակությանը` արտգործնախարարը դրական գնահատեց Հայաստան – ՆԱՏՕ փոխգործակցությունը՝ նշելով, որ դրանում իր կարևոր ներդրումն ունեն խորհրդարանական ձևաչափով շփումները։  Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան Հայաստան – Եվրոպական միություն համագործակցությանը, Հայաստանում իրականացվող բարեփոխումներին։  Արտգործնախարարը տարբեր երկրներ ներկայացնող խորհրդարանականներին […]

Քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանը վերաբերող հարցեր

Մարտի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՆԱՏՕ֊ի Խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան֊ՆԱՏՕ համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր: Զրուցակիցները կարծիքներ են փոխանակել պաշտպանության ոլորտում Հյուսիսատլանտյան Դաշինքի և Հայաստանի Հանրապետության միջև համագործակցության առկա ոլորտների և հեռանկարների վերաբերյալ: Երկուստեք կարևորվել է հայ խաղաղապահների ներդրումը […]

Մոտ 30 կալանավոր կտրել են երակները

Բրյանսկի շրջանի «Կլինցովսկի» քրեակատարողական հիմնարկում 29 կալանավոր կտրել են երակները` մյուս կալանավորների կողմից իրականացվող բռնությունների ու ծաղրանքների պատճառող, գրում է  Интерфакс-ը: Կալանավորներն այս կերպ ցանկացել են ուշադրություն հրավիրել իրենց իրավունքների վրա: Ոստիկանության տվյալներով` 29-ից 8-ը տեղափոխվել է հիվանդանոց:

ԼՂՀ շփման գծում զինծառայող է զոհվել

ԼՂՀ  պաշտպանության նախարարությունից հայտնում են. Մարտի 27-ին՝ ժամը 13:10-ի սահմանում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մարտական առաջադրանք կատարելու ժամանակ մահացու հրազենային գնդակային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Արայիկ Ռոմիկի Բաբայանը: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Ա. Բաբայանի ընտանիքի […]

Սպիտակի, Գորիսի տարածաշրջաններում եւ Վարդենյաց լեռնանցքում տեղում է թույլ ձյուն

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 27-ին՝ ժամը 17:30–ի դրությամբ, Սպիտակի, Գորիսի տարածաշրջաններում,  ինչպես նաև Վարդենյաց լեռնանցքում տեղում է թույլ ձյուն, իսկ հանրապետության մյուս ավտոճանապարհների զգալի  մասում` անձրև:         Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:                                                           ՀՀ  տրանսպորտիևկապի  նախարարության  լրատվական  ծառայություն   

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՓետրվարիԱպրիլի

Ամենաընթերցված