25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Դուք լրջանալու կարիք ունեք. Փաշինյանը Աշոտյանին սպառնաց պարկետին իջեցնել

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը դրական է վերաբերում ՛՛Բարձրագույն և հետբուհական կրթության մասին՛՛ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու վերաբերյալ Կառավարությանը առաջարկին, սակայն չի կարծում, որ այդ փոփոխությունները տալու են արդյունք:

՛՛Մենք բազմաթիվ օրինակներ ունենք, օրինակ Սահմանադրությունը, այնտեղ կտեսնեք ոսկեղենիկ հայերենով շարադրված փայլուն մտքեր, եկեք դուրս գանք և տեսնենք իրականությունը, որը ստեղծվել է Սահմանադրության գործածության արդյունքում , ոչ մի ընդհանուր բան չունի գրված ոսկեղենիկ տեքստերի հետ՛՛,-ասաց նա և նկատեց, թե դա նշանակում է, որ միջվայրն է այլ կերպ։

Փաշինյանը կրկին հիշեց տնտեսագիտական համալսարանում Տարոն Մարգարյանի թեզի պաշտպանության ժամանակ տեղի ունեցած միջադեպը: ՛՛Հիմա ինչպես են այս ուսանողներին ստիպում իրականացնել այդ կեղտոտ առաջադրանքները՝ այդ նույն ֆինանսական արտոնությունների ու լծակների տրամադրությամբ, ինչպես օրինակ միջադեից հետո հայտի դարձավ, որ կարկառուն մասնակցիներից մեկը պատժվելու է փոխարեն շահել է ինչ որ 400 հազար դրամի գործուղում՛՛:

Անդրադառնալով ԿԳՆ Արմեն Աշոտյանին՝ պատգմավորն ասաց, թե հարց է տալիս, ոչ մի անձնական բնույթի որակում չի անում, իսկ նախարարը փոխանակ այս ամբինոից պատասխանի սկսում է ինչ-որ շուտասելուկներ, հանելուկներ, գլուխկոտրուկններ ասել, սրամտություններ ու սրախոսութուններ անել։ ՛՛Ուզում եմ Ձեզ ասել պատասխանատու կերպով, Դուք լրջանալու կարիք ունեք ընդամենը, սա կլուբ полуфинал веселых и находчивых չէ, որ այստեղ գաք հարցերին շուտասելուկններվ, շուլուխներով պատասխանեք՛՛։

Ապա Փաշինյանն ասաց, որ այս մասին էլի է խոսելու: ՛՛Ամեն անգամ, երբ դուք փորձեք այդպիսի հրեշտակային բարեփոխիչի կերպարով թևածել այս ամբինում, այդ հարցադրումներով ես իջեցնելու եմ մինչև պարկետի վրա, դա խնդրում եմ արձանագրեք՛՛,-ասաց նա։ 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ