25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Երբ ՀԱԿ-ը գա իշխանության…Զուրաբյանը կանգնեց ԲՀԿ-ի թասիբին

ԱԺ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցությունը կողմ է քվեարկելու ՛՛Բարձրագույն և հետբուհական կրթության մասին՛՛ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու վերաբերյալ Կառավարությանը առաջարկին: Այս մասին Ազգային ժողովի նիստում նշեց խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: Միաժամանկ Հակոբյանը նշեց, որ իրենք որոշ վերապահումներ ունեն օրենքի հետ կապված ու ցանկալի է՝ քննարկումներ լինեն երկրորդ լսմամբ: Նաև նա անդրադարձավ կրթական համակարգում եղած խնդիրներին՝ օրինակ երելով, որ շաըտերի համար դիպլոմն այսօր ընդամենը օժիտ տանելու առարկա է: ՛՛Այսօր նորմա սովորող երեխծան հերոս չէ, բոլորիվ այլ կերպար է որոկավորում նորմալ ուսանողին: Ես համաձայն չեմ, որ քաղաքականացված չէ կրթության ոլորտը, սակայն դա շարունակվում է, վաղուց է քաղաքականացվել՛՛,-նշեց նա:

Ապա ՀԱԿ խմբակցության տեսակետը ներկայացրեց խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: ՛՛Ամեն ինչ չափ ու սահման ունի, դուք երբևէ որևէ բարեփոխում չեք կարող անել ու նման հրաման չեք էլ արձակել, ձեր որևէ բարեփոխում, գործողություն, քայլ միշտ ուղղված է եղել մեկ նպատակի իրագործմանը՝ ուսումանական հաստատություններում ՀՀԿ-ի տոտալ վերահսկողության համար՛՛,-ասաց Զուրաբյանը:

՛՛Դպրոցների տնօրենների մեջ իշխող կուսակցության ներկայացվածության այս ցուցանիշով համաշխարահին պատմության մեջ Հայաստանը գտնվում է պատվավոր երկրորդ տեղում նացիստական Գերմանիայի ու ԽՍՀՄ-ի միջև: Նացիստական Գերմանիան անվիճելի հաղթող է այս մրցույթում, քանի որ տնօրենների հարյուր ու ուսուցիչների 32 տոկոսը եղել են նացիոնալ բանվորական սոցիալիստական կուսակցության անդամ, հետաքրքրիրն այստեղ այն է, որ անգամ Խորհրդային միության մեջ տնօրենների պաշտոններում կոմունիստներն այնքան չէին, որքան ՀՀԿ-ականները հանրապետությունում՛՛:

Ըստ Զուրաբյանի՝ Արմեն Աշոտյանի նախարարության օրոք այս ցուցանիշով Հայաստանը կարող է  գերազանցել Գերմանիային:  Նա նշեց, որ Հայաստանի բոլոր բուհ-երին տրվել են ՊՈԱԿ-ների կարգավիրակ ու սրանց էլ գումարվում է ՀՀԿ ուս.խորհուրդների առկայությունը: Նա նկատեց, որ բացի այդ բոլոր բուհ-երը պարտավորված են որոշակի գումար վճարել Կարեն Ավագյանի գլխավոր ՀԷՀ-ին:

Ապա ՀԱԿ պատգմավորը բերեց ՀՀԿ-ի խտրողականության օրինակ: ՛՛Երբ ԲՀԿ-ը իշխող կոլաիցիայի անդամ էր, Գագիկ Ծառուկյան հիմնադրամին թույլ էր տրվում բարեգործություն անել, վճարել կրթաթոշակները և ուսանողների ուղեվարձը, երբ ԲՀԿ-ն ընդդիմություն դարձավ այս իշխանություններին, այդ գործունեությունն ընդհանրապես խոչընդոտվեց և նույն գործառույթը պարտադրվեց մի մեծահարուստի, որ այնքան հեռու է կրթությունից, ինչքան նախարար Աշոտյանը՝ բալետից՛՛,-շեշտեց Զուրաբյանը:  

Նա նաև հայտարարեց. ՛՛Երբ ՀԱԿ-ը գա իշխանության, մեր արած առաջին գործերից մեկը պիտի լինի համալսարանների կարգավիճակի վերափոխումը ՊՈԱԿ-ներից՛՛: Զուրաբյանի այս հայտարարությունը առաջացրեց ՀՀԿ-ի ծիծաղը, իսկ նա էլ արձագանքեց. ՛՛Լինելու է  դա մի օր, էտքան մի վախեցեք՛՛: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ