24 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Ռուսաստանի հանդուգն պատասխանը Օբամային չուշացավ

Ֆեյսբուքի օգտատեր Հայկ Թամրազյանը գրել է.

Հաագայում ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայի ելույթի պատասխանը Ռուսաստանից չուշացավ: Ճիշտ է Օբամայի հայտարարության պատասխանը համարժեք պաշտոնյայի կողմից չեղավ, ասել է թե Պուտինը «լայաղ» չարեց անգամ արձագանքել ամերիկացի իր գործընկերոջը, բայց այնուամենայնիվ Մոսկվան պատասխանեց և արեց դա շատ հստակ և որոշ առումներով նույնիսկ հեգնանքով: 

Նախ հիշեցնենք, թե ինչ էր Օբաման հայտարարել Հաագայում: Վերջինս ասել էր, որ Ռուսաստանը տարածաշրջանային տերություն է և իր ներկա քայլերը պայմանավորված են սեփական թուլությամբ: Սրան ի պատասխան Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն երեկ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասել է մասնավորապես հետևյալը. «Նման հայտարարությունները խոսում են ոչ միայն արդեն խուճապի, այլև ԱՄՆ-ի հոգեվարքի (агония) մասին: Նման հայտարարությունները լուրջ ընդունել չի կարելի է:

Վաշիգտոնը չի ուզում պարզապես գիտակցել, որ աշխարհն այլևս միաբևեռ չէ, և որ պետք է հաշվի նստել այն հանգամանքի հետ, որ Ռուսաստանը համաշխարհային տերություն է` լրջորեն ինտեգրված համաշխարհային տնտեսության մեջ:» Սա այսպես ասած ուղղակի պատասխանը Օբամային Մատվիենկոյի մակարդակով, որը կարելի է գնահատել բավական համարձակ և հանդուգն: Հնչել է նաև աննուղակի անդրադարձ Ռուսաստանի ստորին պալատի բարձրաստիճան պաշտոնյայի շուրթերով:

Այսպիոսով ՌԴ Պետդումայի Արտաքին հարաբերությունների հանձնաժոովի նախագահ Ալեքսեյ Պուշկովն իր թվիթերյան միկրոբլոգում արել է շատ կարճ, բայց բավական բովանդակալից մի գրառում. «ԱՄՆ-ի գերիշխանության վրա հիմնված աշխարհակարգի վերանայումն անխուսափելի է: Դրան կզուգորդեն մի շարք ճգնաժամեր: Սրանով մարդկության պատմությունն ավարտվո՞ւմ է: Պատմությունը որպես այդպիսին երբեք չի ավարտվում (End of History? History never ends):» 

Փասորեն Ռուսաստանն արդեն իրեն այնքան վստահ է զգում, որ անգամ հանդգնում է ԱՄՆ-ի նախագահի, ով ի դեպ ավանդաբար համարվում է աշխարհի ամենահզոր մարդը, ելույթն արհամարել և լուրջ չընդունել: Գիտեք ինչ դժվար է իրապաես ասել, թե Ռուսաստանն իր վերմակից ավելի երկար է մեկնում ոտքը, թե` ոչ: Սա Ռուաստանի կողմից, կա´մ էմոցիաների վրա հիմնված անհեռատեսություն է, կա´մ էլ լավ հաշվարկված քաղաքական խոհեմություն:

Չգիտեմ թե կոնկրետ այս երկու տարբերակից, որ մեկը կլինի, քանի որ դա պարզելու համար անհրաժեշտ է ժամանակ, բայց այն, որ Ռուսաստանը բացեիբաց խոսում է աշխարհակարգի փոփոխության մասին և փաստացի մարտահրավեր է նետում ԱՄՆ-ին փաստ է: 

Սպասենք իրադարձությունների զարգացմանը:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ