22 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 26, 2014

2015 թվականին Հունաստանի խորհրդարանում ցուցանմուշների ցուցադրություն կկազմակերպվի. Էդուարդ Շարմազանով

ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Հունաստան բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը, լրագրողների խնդրանքով գնահատելով Հունաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Վանգելիս Մեյմարակիսի երկօրյա պաշտոնական այցը Հայաստան, ասաց. “Հունաստանի խորհրդարանի նախագահի այցը Հայաստան շատ արդյունավետ էր թե՛ Հայաստանի եւ Հունաստանի երկկողմ հարաբերությունների զարգացման, թե՛ հայ-հունական միջխորհրդարանական համագործակցության հետագա խորացման առումով: Հատկանշական է, որ Հունաստանի խորհրդարանի նախագահի հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց […]

Մեկնարկել է բռցքամարտի Հայաստանի առաջնությունը

Երևանի ՛՛Դինամո՛՛ մարզադահլիճում այսօր մեկնարկեց  բռնցքամարտի  տղամարդկանց մեծահասակների Հայաստանի առաջնությունը: 10 քաշային կարգերում մասնակցելու են մայրաքաղաքի եւ մարզերի շուրջ 100 մարզիկներ: Այսօր ռինգ են դուրս եկել 56 կգ, 60 կգ, 64 կգ եւ 69 կգ քաշային բռնցքամարտիկները: Կայացել է 14  մրցամարտ: Հանրապետության չեմպիոնները որոշվելու են նաեւ 49, 52, 75, 81, մինչեւ 91 և 91 կիլոգրամից բարձր քաշային կարգերում: […]

Ո՞վ ինչքան մարդ կհավաքի. Աշոտյանը վերջապես հանդիպեց Փաշինյանին

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ դիմեց ԿԳՆ Արմեն Աշոտյանին, որպես ոչ միայն նախարարի, այլ Տնտեսագիտական համալսարանի խորհրդի անդամ, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ: Փաշինյանի հարցը վերաբերում էր դեկտեմբերի 26-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ատենախոսության պաշտպանության ժամանակ տեղի ունեցած միջադեպին: ՛՛Դրանից հետո փոխանակ տնտեսագիտական համալսարանի կառավարման խորհուրդը, ԿԳ նախարարությունը պատժեին […]

Հասմիկ Պողոսյանն արգելում է Ծառուկյանին

 ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանն այսօր ԱԺ կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց, որ բյուջեի սղության հետ կապված՝ մշակույթը գտնվում է անմխիթար վիճակում: Ապա ԲՀԿ պատգամավորը  հետաքրքրվեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանից, թե ի՞նչու ՛՛Գագիկ Ծառուկյան՛՛ հիմնադրամին չեն թույլատրում մշակութային ծրագրեր իրականացնել: ՛՛Ծրագրերի իրականացման ընթացքում ամեն քայլի հանդիպում են խոչընդոտներ, տարբեր համերգասրահների, դահլիճների տնօրենները չեն տրամադրում […]

Մասսայական անկարգություններ. պահանջում են վարչապետի հրաժարականը /ֆոտոշարք/

Թուրքիայի խոշոր քաղաքներում երեկվանից մասսակայան անկարգություններ եւ ցույցեր են սկսվել: Մարդիկ պահանջում են վարչապետ Էրդողանի հրաժարականը, հատկապես` վերջին գաղտնազերծված հեռախոսազրույցից հետո: Ցուցարարները կոտրում են բանկերի ապակիները, քարեր նետում ոստիկանների ուղղությամբ, բարիկադներ կառուցում:

՛՛Չեմ զգում, որ առյուծի մոտ եմ հյուր լինելու՛՛. Արթուր Աբրահամ

Բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը խոսել է WBO վարկածով աշխարհի չեմպիոնի գոտու համար Ռոբերտ Շտիգլիցի դեմ մենամարտի մասին: ՛՛Ինձ համար սա առյուծի քարանձավ չէ, այլ ընդամենը կատվի տուն: Չեմ զգում, որ առյուծի մոտ եմ հյուր լինելու: Չեմ ուզում հիշել վերջին երկու մենամարտերը, դրանք արդեն պատմություն են: Մեկում նա հաղթեց, մյուսում` ես: Հիմա պետք է ապացուցենք, թե ով է լավագույնը: Դիտարժան մենամարտ […]

Բանակը որևէ կապ չունի այն իրադարձությունների հետ, որոնք տեղի են ունեցել Մարտի մեկին

ԲՀԿ խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանն այսօր ԱԺ-ում մարտի 1-ի հարցերով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագծի քննարկմանը հայտարարեց, թե ինքը, որպես 2008թ-ին Մարտի 1-ի հարցով ստեղծված հաձնաժողովի անդամ, պնդում է, որ բանակը որևէ կապ չունի այն իրադարձությունների հետ, որոնք տեղի են ունեցել 2008թ-ի մարտի 1-ին՝Երևանում։ Մինչ այդ նա նշեց, որ ինքը ամեն դեպքում կողմ է քվեարկելու ՀԱԿ-ի […]

Երեւանում շահագործման է հանձնվել նոր բժշկական կենտրոն

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել “Սիրմեդ” ամբուլատոր ախտորոշիչ բժշկական կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը: Բացման պատիվը վերապահվել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին և կենտրոնի տնօրեն Սիրանուշ Մարտիրոսյանին:  Նորաբաց բժշկական կենտրոնում կատարվել է շուրջ 600 մլն ՀՀ դրամի ներդրում, ստեղծվել շուրջ 40 նոր աշխատատեղ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը բժշկական կենտրոնի […]

“Ժառանգության” համերաշխությունը` ուկրաինական իշխանափոխությանը

“Ժառանգություն” կուսակցությունը իր համերաշխությունն է հայտնում Ուկրաինայի ժողովրդի իրականացրած սահմանադրական իշխանափոխությանը: Մենք նաեւ խորին ցավակցություն ենք հայտնում Եվրամայդանի շուրջ հրահրված բախումներում զոհված անձանց, այդ թվում մեր հայրենակիցներ Սերգեյ Նիգոյանի ու Գեորգի Հարությունյանի հարազատներին եւ ուկրաինական ողջ ժողովրդին` երկրի նախագահի պարտականությունները ստանձնած Վերխովնի Ռադայի նորընտիր ղեկավարից մինչեւ շարքային քաղաքացիներ: Այն, ինչ արեցին Ուկրաինայի ժողովուրդն իր պայքարով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
ՀունվարիՄարտի

Ամենաընթերցված