27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հասմիկ Պողոսյանն արգելում է Ծառուկյանին

 ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանն այսօր ԱԺ կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց, որ բյուջեի սղության հետ կապված՝ մշակույթը գտնվում է անմխիթար վիճակում:

Ապա ԲՀԿ պատգամավորը  հետաքրքրվեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանից, թե ի՞նչու ՛՛Գագիկ Ծառուկյան՛՛ հիմնադրամին չեն թույլատրում մշակութային ծրագրեր իրականացնել:

՛՛Ծրագրերի իրականացման ընթացքում ամեն քայլի հանդիպում են խոչընդոտներ, տարբեր համերգասրահների, դահլիճների տնօրենները չեն տրամադրում սրահներ ու դահլիճներ, խոչընդոտում են հովանավորյալի վերաբերյալ նշումով պաստառներ փակցնելուն՛՛: Պատգամավորի խոսքով`  պատճառաբանում են, թե մշակույթի նախարարը արգելում է: Չթույլատրելու հիմնական  պատճառը, ըստ պատգամավորի, քաղաքական են:

 ՛՛Որպես մշակույթի նախարար՝ առանձնապես  չեմ նկատել, որ պետության կողքին մշակույթին աջակցման առումով ինչ-որ կառույցներ հստակ կանգնած են: Եթե մենք խոսում ենք քաղաքական միջոցառումների մասին, դա մի խնդիր է, եթե խոսում ենք պետական մշակութային քաղաքականությանն աջակցելու մասին, ես կառարկեմ. որևէ նմանօրինակ փաթեթ նախարարություն ներկայացված չէ՛՛:

Պողոսյանը չհիշեց որեւէ արգելանք: Նախարարը որպես օրինակ նշեց, որ եթե որևէ մշակութային օջախում  սպորտային միջոցառում են ցանկանաում անել, ապա հնարավոր է մերժում ստանան:

Նախարարն ընդգծեց, որ այսօր բացառությամբ մի քանի հովանավորների, մշակույթը գտնվում է միայն պետական աջակցության ներքո: Նա ԲՀԿ-ական պատգամավորից խնդրեց կոնկրետ օրինակներ բերել:

Էլինար Վարդանյանն արձագանքեց` խնդիրն այն է, որ այդ դեպքերի վերաբերյալ բազմիցս բարձրաձայնվել է լրատվամիջոցներով, որ “իրենք լավ գիտեն որտեղ ինչ միջացառում անել, խոսքը սպորտայինների  մասին չէ”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ