03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Երեւանում շահագործման է հանձնվել նոր բժշկական կենտրոն

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել “Սիրմեդ” ամբուլատոր ախտորոշիչ բժշկական կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը: Բացման պատիվը վերապահվել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին և կենտրոնի տնօրեն Սիրանուշ Մարտիրոսյանին: 

Նորաբաց բժշկական կենտրոնում կատարվել է շուրջ 600 մլն ՀՀ դրամի ներդրում, ստեղծվել շուրջ 40 նոր աշխատատեղ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը բժշկական կենտրոնի տնօրենի ուղեկցությամբ շրջել են կենտրոնում և ծանոթացել սպասարկման պայմաններին:

Սիրանուշ Մարտիրոսյանը նշել է, որ կենտրոնում ներդրված են ժամանակակից տեխնոլոգիաների պահանջներին համապատասխան կառավարման համակարգեր, և այն ծառայություններ է մատուցելու 3 հիմնական ուղղվածությամբ՝ Լաբորատոր հետազոտություններ, Դիագնոստիկ (ախտորոշիչ ) և Էսթետիկ ծառայություններ:

Կենտրոնի տնօրենն ընդգծել է, որ ձեռք են բերվել համաշխարհային ճանաչում ունեցող՝ շվեյցարական, գերմանական, ֆրանսիական, ամերիկյան, ճապոնական վերջին սերնդի ժամանակակից սարքավորումներ, այդ թվում՝ լաբորատոր-կլինկական ախտորոշիչ, PCR և մանրէաբանական լաբորատորիայի ավտոմատ սարքավորումներ, ողնաշարի դեկոմպրեսիոն սարք /ExtenTrac Elite- M3D/, լազերային թերապիայի, ուլտրաձայնային, ակնաբուժական հետազոտության և սրտաբանական ախտորոշման սարքավորումներ, որոնք համալրված են նաև կարևոր կենսական նշանակության օրգանների իրական ժամանակում ֆիզիոլոգիական ցուցանիշների հեռակառավարվող մոնիտորինգի /Zephyr Life/ նորագույն համակարգով: 

Սիրանուշ Մարտիրոսյանը հավելել է, որ բժշկական կենտրոնը կմատուցի նաև թերապևտիկ, պլաստիկ վիրաբուժական, մանկաբարձական-գինեկոլոգիական, ուռոլոգիական, անդրոլոգիական, ինչպես նաև մաշկաբանական ծառայություններ և որ բոլոր այդ ծառայությունները կմատուցվեն բարձր որակավորում ունեցող մասնագետների կողմից: 

Բժշկական կենտրոնի պայմաններին ծանոթանալուց հետո քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս շնորհավորել է կենտրոնի տնօրենին և աշխատակիցներին ու մաղթել է նրանց արդյունավետ աշխատանք՝ ի բարօրություն քաղաքացիների:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության բաժին

ան հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ