25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ո՞վ ինչքան մարդ կհավաքի. Աշոտյանը վերջապես հանդիպեց Փաշինյանին

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ դիմեց ԿԳՆ Արմեն Աշոտյանին, որպես ոչ միայն նախարարի, այլ Տնտեսագիտական համալսարանի խորհրդի անդամ, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ:

Փաշինյանի հարցը վերաբերում էր դեկտեմբերի 26-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ատենախոսության պաշտպանության ժամանակ տեղի ունեցած միջադեպին:

՛՛Դրանից հետո փոխանակ տնտեսագիտական համալսարանի կառավարման խորհուրդը, ԿԳ նախարարությունը պատժեին այդ երիտասարդներին, մենք իմանում ենք, որ այդ երիտասարդները Հայաստանի երիտասարդական հիմադրամի կողմից պարգևատրվում են լավագույն ուսանողական մարմնի տարեկան տիտղոսով, որին ներկա է գտնվում նաև Սերժ Սարգսյանը: Որպես հետևանք, երևի պարգևատրումներից ոգևորված, ագրարային համալսարանի ուսանողական խորհուրդն է ծեծկռտուք ու միջադեպ հրահրում: Ի՞նչ է կատարվում կրթության համակարգի հետ:

Իմ տպավորությամբ՝ դուք կրթության համակարգում ձևավորել եք “հանրապետական” խմբակներ և քրեակատարողական հիմնարկների օրինակով այդ խմբերին գործադրում եք բուհերը ձեր վերահսկողության տակ պահելու համար: Ձեզ ի՞նչ ա թվում, ձեզ թվում է, ձեր բուհերում պինդ “հանրապետական” տղերք կա՞ն, ու ուրիշ պինդ Հայաստանի քաղաքացիներ չկա՞ն, որ դրանց իրենց տեղը կդնեն: Ես ձեզ հավաստիացնում եմ, որ կան ու եթե այդպես շարունակեք, դուք տեսնելու եք այդ տեսարանները նորից՛՛:

Ի պատասխան Արմեն Աշոտյանը նախ ասաց. ՛՛Վերջապես մենք հանդիպեցինք: Ինչպես ես հիշում եմ, դեռևս անցյալ քառօրյային, քիչ պակաս բոցաշունչ, հռետորական հարցադրումներով այս հարցը կրկին արծարծել էիք,-Աշոտյանը շարունակեց,-կրթության մասին խոսելիս հայոց խորհրդարանում պետք է ուրիշ տոնով խոսել, որովհետև կրթության համակարգը չի ներում չափից ավելի մեծ հռետորաբանություն, անգամ եթե դրա կարիքը կա՝ հաշվի առնելով, որ մարտի 1-ի նախաշեմին երկու ճամբարների մի որոշակի պայքար է գնում՝ ով ավելի շատ մարդ կհավաքի՝ Ազատության հրապարակում կամ Դուք Մյասնիկյանի հրապարակում՛՛:

Նախարարը հիշեցրեց, որ ուսխորհուրդը ներողություն է խնդրել լրագրողներից, որոնց վիրավորել է: ԿԳ նախարարը չի ցանկանում գնահատական տալ գիտական ատենախոսությանը, լինի դա քաղաքապետ, նախարար, թե շարքային քաղաքացի:

Ինչ վերաբերում է կրթության համակարգի քաղաքականացված լինելուն: Նախարարը հարցրեց. ՛՛Չե՞ք կարծում, որ շատ ճիշտ է վարվել նախարարությունը, որ քաղաքական դրդապատճառով չի հեռացրել ոչ մի ուսանողի: Կարծում եմ, դուք որպես անձնավորություն, որը քաղաքական դրդապատճառներով հեռացվել է համալսարանից, պիտի ողջունի, որ քաղաքական դրդապատճառով հիմա համալսարանից ոչ մի ուսանող չի հեռացվում՛՛:

Փաշինյանն արձագանքեց` “եթե ցանկանա մարդ հավաքել, դա կանի”: ՛՛Դուք խոսում եք հանցագործություն կատարած մարդկանց մասին: Էդ կարող ա՞ Մարտի 1-ի հանցագործներն էլ են ներողություն խնդրել, դրա համար մինչև հիմա ձեր իշխանությունը գործը չի բացահայտում՛՛:

Անդրադառնալով Ա. Աշոտյանի հորդորին՝ նման տոնով չխոսել կրթության մասին, Փաշինյանն ասաց. ՛՛Ձեզ հետ խոսելու են այն տոնով, ինչպիսի տոնով դուք եք խոսում քաղաքացու հետ՛՛: Արմեն Աշոտյանն էլ շնորհակալություն հայտնեց հարցադրման համար, ապա նշեց, թե երկրորդ հարցադրման համար Փաշինյանը տոնը փոխեց.

՛՛Ի՞նչ եք ուզում ասել, ի՞նչքան մարդ պիտի հավաքեք, որ ես վախենամ: Ինչքան մարդ պիտի հավաքեք, որ մարտի մեկի կրկնություն փորձեք բերել, որ կրկնեք այն դեպքերը, որոնց վրա մինչ օրս փորձում եք կապիտալ հավաքել Դուք և Ձեր կողմից ներկայացվող քաղաքական ուժը: Ի՞նչքան մարդ պիտի հավաքեք, որ Մարտի 1-ը դարձնեք քաղաքական նոր կալիբր, մարտի 1-ից առաջ դրա մասին հիշել, մարտի 1-ից հետո մոռանալ՛՛:

 Քաղաքականացված ուսանողների մասով Աշոտյանը նկատեց. ՛՛Ամենաքաղաքականացված ուսանողը ձեր խմբակցության անդամ հարգելի տիկին Լյուդմիլա Սարգսյանն է, ամենաընդդիմադիր խմբակցություններից մեկի միակ կին պատգամավորն է՛՛:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ