22 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 26, 2014

Մինչեւ աշուն ի՞նչ անենք, մարդիկ ուզում են ապրեն, չէ՞ … ՛՛նաիրիտցիները՛՛ դարձյալ ԱԺ-ում են/վիդեո/

՛՛Նաիրիտի՛՛ աշխատակիցներն այս պահին դարձյալ հավաքվել են Ազգային ժողովի դիմաց: Նրանք պահանջում են, որպեսզի գործարանը վերագործարկվի, սակայն նախ և առաջ ուզում են ստանալ իրենց չվճարված աշխատավարձերը: Աշխատակիցները Henaran.am-ի հետ զրույցում դժգոհեցին՝ ՛՛մեկի աշխատավարձը 50 հազար դրամ է եղել, մյուսինը՝ միլիոնի է հասել՛՛: Նրանք նշեցին, որ կողմ են նաև ՛՛Նաիրիտի՛՛ հարցով ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողով ստեղծելուն, սակայն […]

՛՛Միտդ պահիր իմ հասցեն՛՛

Փետրվարի 25-ին ՛՛Եռաբլուր՛՛ պանթեոնում ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունըՀայ Առաքելական եկեղեցու Արարատյան թեմի հետ համատեղ կազմակերպել էր Անդրանիկ Օզանյանի ծննդյան 149-ամյակին նվիրված ոգեկոչման արարողություն։ Ի հիշատակ մեծ զորավարի՝ ՀՀԿ երիտասարդները ծաղկեպսակ դրեցին Անդրանիկի հուշարձանին: Հայ Առաքելական եկեղեցու սպասավորները տեղում կատարեցին հոգեհանգստի կարգ` Զորավարի և հայ ազգային ազատագրական պայքարի բոլոր նվիրյալ նահատակների հոգիների հանգստության համար, որից հետո շուրջ 70 ՀՀԿ-ական երիտասարդ ՛՛Եռաբլուր՛՛ […]

Նախախորհրդարանի արտահերթ ընտրությունների կոչը

2008 թ. մարտի 1-ի ողբերգական իրադարձություններից հետո անցել է վեց տարի, սակայն քաղաքական առումով մեր կյանքը կանգ է առել այդ օրվա մեջ: Մենք դատապարտված կլինենք այսուհետև ևս խարխափելու ՛՛մարտի 1՛՛-ից ՛՛մարտի 2՛՛-ի միջև ընկած անլուսաբաց քաղաքական գիշերվա խավարի մեջ, քանի դեռ չենք հստակեցրել մեզ բաժին ընկած այդ ծանր ժառանգության հաղթահարման ուղին ու միջոցները:  ՛՛Մարտի 1՛՛-ը համապետական ընտրությունների կեղծման և […]

Հայաստանում կկիրառվեն այլընտրանքային պատժամիջոցներ. Արթուր Բաղդասարյան

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը այսօր հրավիրած մամլո ասուլիսի մասին տեղեկատվություն ներկայացրեց ԱԱԽ երեկ կայացած նիստի քննարկումների մասին: Առաջին հարցը, որին անդրադարձավ ԱԱԽ քարտուղարը դա այլընտրանքային պատիժների հայեցակարգի կիրառումն է Հայաստանում “Երեկ ԱԱԽ ում քննարկվեց և հավանության արժանացավ Հայաստանի պրովացիոն ծառայության օրենքը: Հայատանում ներդրվում է այլընտրանքային պատիժների մի նոր համակարգ, որը հնարավորություն կտա, որ […]

Մեծամասնությանը շանս տվեցին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՛՛Նաիրիտի՛՛ հարցերի քննարկման նպատակով հանձնաժողով ստեղծելու ԱԺ ՀՅԴ խմբակցության առաջարկած նախագծի քվեարկությունից առաջ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը 20 րոպե ընդմիջում խնդրեց: Լրագրողների հետ զրույցում ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը պարզաբանեց՝ ինչու Վարդանյանն ընդմիջում խնդրեց: ՛՛Որպեսզի մեծամասնությունը քվեարկությունից առաջ ևս մեկ անգամ մտածի և այդ թվում նաև այն հույսն ու հավատը, որ ներշնչում է […]

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով փետրվարի 27-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին: Այցի շրջանակներում նախատեսված են Գիորգի Մարգվելաշվիլի հանդիպումները Հանրապետության բարձրագույն ղեկավարության և Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի հետ: Հայաստանի և Վրաստանի նախագահների նեղ, ապա՝ երկու երկրների պատվիրակությունների անդամների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցություններից հետո, Սերժ Սարգսյանը և Գիորգի Մարգվելաշվիլին ԶԼՄ-երի […]

Նաիրա Զոհրաբյանը զարմացրեց Հովիկ Աբրահամյանին /վիդեո/

Ազգային ժողովի նիստն այսօր մեկնարկեց ՛՛գազային՛՛ հարցերի ուսումնասիրության նպատակով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ՀՀԿ-ի ու ՕԵԿ-ի նախաձեռնության վերաբերյալ քննարկումներով: Նախքան կկազմակերպվեր քվեարկությունը, վարման կարգի վերաբերյալ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն  ասաց, որ այս հարցով բուռն քննարկումներից հետո ՀԱԿ-ն արձանագրում է, որ չորս խմբակցության նախաձեռնությունը հաջողությամբ է պսակվել: ՛՛Մենք մեկ վերապահում ունենք, բայց ստեղծված է մի գործիք, […]

Ադրբեջանցի հակերները հարձակվել են հայկական 300 կայքերի վրա

Այսօր վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից հաքերային հարձակման է ենթարկվել հայկական շուրջ 300 կայք: Այդ կայքերի թվում են նաեւ Mediamax.am-ը, Panorama.am-ը, Spyur.am-ը, Bravo.am-ը եւ այլն: Այս եւ կոտրված մյուս կայքերի գլխավոր էջում տեղադրված են ՛՛Խոջալուի դեպքերին՛՛ առնչվող գրություններ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
ՀունվարիՄարտի

Ամենաընթերցված