22 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 26, 2014

Գրիպի համաճարակ չկա

ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանը լրագրողների հետ հանդիպմանը մասնավորապես ասաց, որ գրիպի եւ շնչառական հիվանդությունների համաճարկ չկա: Տեսչությունը ամենօրյա մշտադիտարկում է անց կացնում եւ հիվանդացածության թիվը մեծ չէ: Միայն անցած շաբաթ է մի քիչ աճ նկատվել, սակայն իրավիճակը համեմատաբար հանգիստ է: “Շտապ օգնություն դիմողների թիվն էլ է քիչ […]

Բերեզովսկին մասնակցեց ”Դինամոյի” ամբողջ հանդիպմանը/վիդեո/

Մոսկվայի ”Դինամոն” Թուրքիայում ընթացող ուսումնամարզական հավաքում երեկ ընկերական հանդիպում անցկացրեց ռուսական ”Ամկարի” հետ եւ հաղթեց 2-1 հաշվով: Գոլերի հեղինակ դարձան Սամբան (14), Պեեւը (57) եւ Գրանատը (72): Ամբողջ հանդիպմանը մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին: Նա միակ գնդակը բաց է թողել 11 մետրանոցից:  

Սպասվում է փոփոխական եղանակ

Փետրվարի 26-ի օրվա երկրորդ կեսին և 27-ի գիշերը շրջանների զգալի մասում, փետրվարի 27-ի ցերեկը և 28-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Մարտի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վրկ, 26-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 26-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով, ցերեկը կնվազի 2-3 աստիճանով: Երևանում՝  Փետրվարի […]

Ղրիմի Գերագույն խորհրդի շենքի վրա տեղադրվել է Ռուսաստանի դրոշը /վիդեո/

Նախօրեին երեկոյան Ղրիմի բնակիչները բողոքի ցույց են կազմակերպել՝ ընդդեմ Ուկրաինայի նոր իշխանությունների։ Բողոքի գործողության մասնակիցները Ղրիմի Գերագույն խորհրդի շենքի վրա ՌԴ դրոշն են տեղադրել, գրում է Gazeta.ru-ն: Սեւաստոպոլում ցուցարարները փորձել են այրել Ուկրաինայի դրոշը: Աղբյուրի փոխանցմամբ՝ փետրվարի 28-ին Ռուսաստանի Դաշնային խորհրդի պատվիրակությունը կայցելի Ղրիմ: Ղրիմում գտնվող ՌԴ Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և համերկրացիների հետ կապերի […]

Ավակովը լուծարել է “Բերկուտը”

Ուկրաինայի ներքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Ավակովը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի` լուծարվում է “Բերկուտ” հատուկ նշանակության ջոկատը, գրում է Ռիա Նովոստին: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ավակովը: “Ստորագրել եմ համար 144 հրամանը` “Քաղաքացիական պաշտպանության “Բերկուտ” միլիցիայի հատուկ ջոկատայինների լիկվիդացման մասին”: Հիշեցնենք, որ Ուկրաինայում վերջին 3 ամիսների ընթացքում տեղի ունեցած բախումների ժամանակ […]

Արևմտյան երկրները մատ են թափ տալիս Ռուսաստանի վրա

Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը սոցցանցում այսպիսի գրառում է արել. “ԵՄ-ի արտաքին և անվտանգության հարցերով հանձնակատար Քեթրին Էշթոնը երկուշաբթի օրը կրկին, այս էլ որերորդ անգամ կայցելի Ուկրաինա, որտեղ հանդիպում կունենա մայդանցիների կողմից կազմավորված իշխանությունների հետ: Այնպես է ստացվում, որ Քեթրին Էշթոնը ավելի հաճախակի է լինում Ուկրաինայում, քան միացնում է իր սպասք լվացող մեքենան … Արևմտյան […]

Այդ ձայնագրությունը “պիես” է. Էրդողանի արձագանքը իր եւ որդու գաղտնալսված խոսակցությանը /վիդեո/

Թուրքիայում նախօրեին մեծ աղմուկ է բարձրացրել երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ նրա որդու՝ Բիլալ Էրդողանի գաղտնալսված հեռախոսազրույցը, որը տեղադրվել է համացանցում։ Ձայնագրությունից պարզ է դառնում, որ Թուրքիայում “Մեծ կաշառք”-ի գործով սկանդալային ձերբակալությունների օրը՝ դեկտեմբերի 17-ին, վարչապետ Էրդողանը զանգահարել է որդուն եւ տեղեկացրել նախարարների որդիների ձերբակալությունների մասին։ Էրդողանը որդուն նախազգուշացնում է, որ ամբողջ գումարը թաքցնի […]

”Բորուսիայի” երկրպագուները երգում են հայերեն/վիդեո/

Դորտմունդի ”Բորուսիայի” ֆուտբոլիստները երեկ Պետերբուրգում` ”Զենիթի” դեմ խաղից առաջ նշել են անձնակազմի անդամներից մեկի ծննդյան տարեդարձը: Նրանք փողուցում սկսել են ծափահարել եւ շնորհավորական բացականչություններ անել: Դրան հաջորդել է գերմանական ակումբի երկրպագուների հայերեն երգը.”Տարեդարձ է այսօր, տարեդարձ է այսօր”:

Լրագրողին կանչել են բուհ, 40 րոպե առանձնացել. Հայկական ժամանակ

Երեկ առավոտյան ԵՊՀ կադրերի բաժնից զանգահարել են ՛՛Հայկական ժամանակի՛՛ թղթակցին, ով ուսանում է այս բուհում և շտապ հրավիրել գլխավոր մասնաշենք, այսպես կոչված Զինկոմի բաժին ասելով, որ իրեն ցանկանում են տեսնել զինծառայության հետ կապված հարցերով։ Բուհում լրագրողին ուղեկցել են մի սենյակ, որտեղ երկու հոգի նրան են սպասելիս եղել, թողել են այս երկուսի հետ միայնակ և դուռը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
ՀունվարիՄարտի

Ամենաընթերցված