19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Այդ ձայնագրությունը “պիես” է. Էրդողանի արձագանքը իր եւ որդու գաղտնալսված խոսակցությանը /վիդեո/

Թուրքիայում նախօրեին մեծ աղմուկ է բարձրացրել երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ նրա որդու՝ Բիլալ Էրդողանի գաղտնալսված հեռախոսազրույցը, որը տեղադրվել է համացանցում։

Ձայնագրությունից պարզ է դառնում, որ Թուրքիայում “Մեծ կաշառք”-ի գործով սկանդալային ձերբակալությունների օրը՝ դեկտեմբերի 17-ին, վարչապետ Էրդողանը զանգահարել է որդուն եւ տեղեկացրել նախարարների որդիների ձերբակալությունների մասին։ Էրդողանը որդուն նախազգուշացնում է, որ ամբողջ գումարը թաքցնի ապահով վայրերում, գրում է topnews.ru-ն։

 Նա տղային խորհուրդ է տալիս եղբորն ու հորեղբորը նույնպես զգուշացնել, որ նույն կերպ վարվեն։

Էրդողանն ավելի ուշ արձագանքել է այդ ձայնագրությանը` այն անվանելով “պիես”: Նա ասել է, որ դա իրենց հեռախոսազրույցը չէ, այն “հորինված է”, տեղեկացնում է թուրքական “Star”-ը:

“Սա վարչապետի նկատմամբ ստոր քայլ է”,- ասել է նա:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ