22 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 26, 2014

Մխիթարյան.”Դեռ ոչինչ որոշված չէ”

”Բորուսիայի” կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ”Զենիթի” դեմ տարած հաղթանակից հետո նշել է, որ ռուսական ակումբը թույլ հանդես չեկավ: ”Զգացողությունները հաղթանակից հետո միայն դրականն են: Սա բարդ հանդիպում էր: Մեզ հաջողվեց երկու արագ գոլի հեղինակ դառնալ, եւ կարծում եմ` դա էլ օգնեց: Ամեն դեպքում մենք գիտեինք` ինչպես գործել ամբողջ խաղի ընթացքում: Մեր մրցակիցը լավ տեսք ուներ, սակայն […]

Ճաշկերույթ Վճռաբեկ դատարանի նախագահի և այլոց մասնակցությամբ. Ժողովուրդ

՛՛Ժողովուրդ՛՛-ի տեղեկություններով՝ երեկ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, ինչպես նաև ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը ՛՛Գեղամա՛՛ ռեստորանային համալիրում մասնակցել են ճաշկերույթի։ ՛՛Ժողովուրդ՛՛-ը դատական դեպարտամենտի միջազգային հարաբերությունների և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանից հետաքրքրվեց, թե ինչ հանդիպում է եղել, և ինչ են քննարկել վերը նշված անձինք։ […]

Ներսիկ Նազարյանի որդին նոր բիզնես է սկսել ՛՛դոն՛՛ կնքված Պիպոյի հետ

Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի որդին` ՛՛Մոսկվիչկա՛՛ խանութների սեփականատեր Արմեն Նազարյանը, Մոսկվայում նոր` մանկական սրճարանների բիզնես է բացում ոչ անհայտ, էջմիածինցի հեղինակություն, իտալական մաֆիայի կողմից ՛՛դոն՛՛ կնքված Պիպոյի` Արթուր Ասատրյանի հետ, որը հիմնականում ապրում է Իտալիայում և, որոշ տեղեկություններով, առանձնապես լավ հարաբերությունների մեջ չէ Էջմիածնի ՛՛նայող՛՛ գեներալ Մանվելի հետ: Շարունակությունը՝ ՛՛Հրապարակի՛՛ այսօրվա համարում:

Բելառուսի դեսպանատունը՝ Ծառուկյանի մոտ. Ժամանակ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները ազդել են Հայաստան-Բելառուս հարաբերությունների վրա, այն աստիճան, որ Հայաստանում աննախադեպ բան է սպասվում։ Օտարերկրյա դեսպանատունը Երեւանից կուղարկվի Կոտայքի մարզի Առինջ գյուղ։ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կառավարության նիստում նախագիծ է ներկայացնելու՝ առաջարկելով հողատարածք տրամադրելու թույլտվություն տալ Բելառուսի Հանրապետությանը՝ Կոտայքի մարզի Առինջ գյուղում։ Հայտնի է, որ Կոտայքի […]

Հրայր Թովմասյանը ստե՞լ է. Ժողովուրդ

 ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը դեռ փետրվարի 5-ին ԱԺ-ում հայտարարել էր, թե Որոտանի հէկ-ը վաճառել է ոչ թե իր ողջ գույքը, այլ դրա մի մասը: Պարզվում է, սակայն, Հ. Թովմասյանը, մեղմ ասած, ստել է: ՛՛Ժողովուրդ՛՛-ի տրամադրության տակ է հայտնվել Որոտանի հէկ-ի վաճառքի վերաբերյալ պայմանագիրը, որտեղից տեղեկանում ենք, որ ՛՛Քոնթուր գլոբալ հիդրո կասկադ՛՛ ՓԲԸ-ն ձեռք է […]

ԲՀԿ պատգամավորը երջանիկ ՛՛անտեղյակության՛՛ մեջ է. Հրապարակ

‘’ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Աբրահամ Մանուկյանը, ով վերջերս նշանակվեց պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ՝ փոխարինելով Գրիգոր Գրիգորյանին, երեկ չցանկացավ մեկնաբանել ոչ իշխանական ուժերի կողմից Մարտի 1-ի հանձնաժողով ստեղծելու նախաձեռնության անհրաժեշտությունը: ‘’Հարցերն ուղղեք տիկին Զոհրաբյանին,  խմբակցությունների մեջ տիկին Զոհրաբյանն ա գնում, բանակցում, բոլոր էդ արտաքին հարաբերությունների մեջ ինքն է՛՛: Իսկ իրենց չի՞ […]

Խոշոր օբյեկտները վաճառվում են. Հայկական ժամանակ

list.am-ում տասնյակ հայտարարություններ կարելի է գտնել, որոնք ազդարարում են բավականին խոշոր ու հայտնի սպասարկման օբյետների՝ ռեստորանային համալիրների, բարերի և պանդոկների վաճառքի կամ լավագույն դեպքում վարձակալության մասին։ Այսպես, վաճառքի են հանվել. Սիրահարների այգու և Մարշալ Բաղրամյան մետրոյի հարևանությամբ գործող ՛՛Մադագասկար՛՛ սրճարանը, ընդհանուրը՝ 450 քմ։ Աջափնյակ համայնքում ՛՛Թումո՛՛ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնից ոչ շատ հեռու գտնվող հայտնի ՛՛Դոլչե՛՛ […]

Ռուսաստան-Հայաստան հանդիպումը կդատեն իսպանացիները

Մարտի 5-ին Կրասնոդարում կայանալիք Ռուսաստան-Հայաստան ընկերական հանդիպումը կվարի իսպանական մրցավարական բրիգադը: Այն կգլխավորի Ալբերտո Ունդիանո Մալենկոն: Նրան կօգնեն Ռոբերտո Դիաս Պերես Դել Պալոմարը եւ Ռաուլ Կաբաներո Մարտինեսը: Այս մասին հայտնում է Ռուսաստանի ֆուտբոլային միության պաշտոնական կայքը:

Լեզվի տեսչությունը հետամուտ կլինի ղալաթին ու նմանատիպ բառերին. Առավոտ

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի՝ ոչ իշխանական ուժերին ուղղված ”ղալաթի” արձագանքը՝ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի կողմից բուռն էր: Այս առիթով, լեզվի տեսչության պետ Սերգո Երիցյանը, պատասխանելով ”Առավոտի» հարցին” նշել է, որ տեսչությունը մտադիր է հսկել պաշտոնատար անձանց լեզուն: Նրա խոսքով՝ պաշտոնատարների լեզվի հետ կապված համապատասխան հոդված կա, բայց բացակայում է դրա կիրարկման կարգը: ՛՛Ուղղակի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
ՀունվարիՄարտի

Ամենաընթերցված