16 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Լեզվի տեսչությունը հետամուտ կլինի ղալաթին ու նմանատիպ բառերին. Առավոտ

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի՝ ոչ իշխանական ուժերին ուղղված ”ղալաթի” արձագանքը՝ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի կողմից բուռն էր:

Այս առիթով, լեզվի տեսչության պետ Սերգո Երիցյանը, պատասխանելով ”Առավոտի» հարցին” նշել է, որ տեսչությունը մտադիր է հսկել պաշտոնատար անձանց լեզուն:

Նրա խոսքով՝ պաշտոնատարների լեզվի հետ կապված համապատասխան հոդված կա, բայց բացակայում է դրա կիրարկման կարգը: ՛՛Ուղղակի երբեւէ այդ նորմը չի կիրարկվել, որ նշվի, թե ո՞ր դեպքում դա պետք է համարել լեզվի կոպտագույն խախտում՛՛,-ասել է պարոն Երիցյանը: Լեզվի տեսչության պետը հավելել է՝ համաշխարհային պառլամենտարիզմի փորձը ցույց է տալիս, որ այլ երկրների պառլամենտներում էլ են օրենսդիրները կամ պառլամենտում ներկա գործադիր մարմնի ներկայացուցիչները երբեմն անվայելուչ արտահայտվում: ՛՛Ինչ վերաբերում է հայաստանյան իրականությանը, վերջին դեպքերից հետո մտածում եմ, որ կիրարկման կարգը պետք է առաջ տանել, եւ հստակեցնել, թե ո՞ր ելույթի , հարցուպատասխանի եւ այլնի ժամանակ ինչը պետք է համարվի լեզվի կոպտագույն խախտում՛՛,-համոզված է Սերգո Երիցյանը:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ