11 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

Ճաշկերույթ Վճռաբեկ դատարանի նախագահի և այլոց մասնակցությամբ. Ժողովուրդ

՛՛Ժողովուրդ՛՛-ի տեղեկություններով՝ երեկ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, ինչպես նաև ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը ՛՛Գեղամա՛՛ ռեստորանային համալիրում մասնակցել են ճաշկերույթի։

՛՛Ժողովուրդ՛՛-ը դատական դեպարտամենտի միջազգային հարաբերությունների և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանից հետաքրքրվեց, թե ինչ հանդիպում է եղել, և ինչ են քննարկել վերը նշված անձինք։

 Ըստ նրա՝ բանկերի միության կողմից կազմակերպվել է աշխատանքային հանդիպում, որին մասնակցել է նաև ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը։ Թերթի հարցին, թե ինչն էր միավորել բանկերին, դատարանին ու փաստաբաններին, և, առհասարակ, ինչ են քննարկել կողմերը, արդյոք որևէ փաստաթուղթ ստորագրվել է, Արսեն Բաբայանը պատասխանեց. ՛՛Կայացել է առաջին աշխատանքային հանդիպումը։ Փաստաթղթեր չեն ստորագրվել։ Անհրաժեշտության դեպքում դատական դեպարտամենտը կամ բանկերի միությունը կտարածի պաշտոնական տեղեկատվություն՛՛: 

 

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ