Մխիթարյան.”Դեռ ոչինչ որոշված չէ”
”Բորուսիայի” կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ”Զենիթի” դեմ տարած հաղթանակից հետո նշել է, որ ռուսական ակումբը թույլ հանդես չեկավ:
”Զգացողությունները հաղթանակից հետո միայն դրականն են: Սա բարդ հանդիպում էր: Մեզ հաջողվեց երկու արագ գոլի հեղինակ դառնալ, եւ կարծում եմ` դա էլ օգնեց: Ամեն դեպքում մենք գիտեինք` ինչպես գործել ամբողջ խաղի ընթացքում: Մեր մրցակիցը լավ տեսք ուներ, սակայն մենք ավելի լավն էինք: Այժմ սպասվում է ծանր պատասխան հանդիպում Դորտմունդում: Մեզանիք ոչ ոք չի կարծում, որ ամեն ինչ արդեն որոշված է: Դեռ ամեն ինչ հնարավոր է:
Ուժե՞ղ է ”Զենիթից” ”Շախտյորը”, որտեղ հանդես եմ եկել. կարծում եմ` այո: Սակայն ոչ թե այն պատճառով, որ այնտեղ եմ հանդես եկել, այլ քանի որ այդպես եմ կարծում”,-Մխիթարյանի խոսքերն է մեջբերում Чемпионат.com-ը: