09 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Գրիպի համաճարակ չկա

ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանը լրագրողների հետ հանդիպմանը մասնավորապես ասաց, որ գրիպի եւ շնչառական հիվանդությունների համաճարկ չկա:

Տեսչությունը ամենօրյա մշտադիտարկում է անց կացնում եւ հիվանդացածության թիվը մեծ չէ: Միայն անցած շաբաթ է մի քիչ աճ նկատվել, սակայն իրավիճակը համեմատաբար հանգիստ է:

“Շտապ օգնություն դիմողների թիվն էլ է քիչ անցած տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ”,-ասաց ոլորտի պատասխանատուն: Մասնագետը խորհուրդ տվեց ինքնաբուժությամբ չզբաղվել եւ դիմել տարածքային պոլիկլինկաներին: Վերջիններս ոչ աշխատանքային օրերին էլ են հերթապահելու:

Հանրապետությունում գրիպի AH3 վիրուս կա, բայց վտանգավոր հարուցիչ չէ: Այն կենդանիների հետ կապ չունի:   “Գրիպի եւ շնչառական հիվանդությունների ակտիվացումը սեզոնային բնույթ է կրում, վտանգավոր ոչինչ չկա”,-ասաց Թորոսյանը՝ խորհուրդ տալով չխաբվել եղանակին եւ թեթեւ չհագնվել: 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ