05 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Լրագրողին կանչել են բուհ, 40 րոպե առանձնացել. Հայկական ժամանակ

Երեկ առավոտյան ԵՊՀ կադրերի բաժնից զանգահարել են ՛՛Հայկական ժամանակի՛՛ թղթակցին, ով ուսանում է այս բուհում և շտապ հրավիրել գլխավոր մասնաշենք, այսպես կոչված Զինկոմի բաժին ասելով, որ իրեն ցանկանում են տեսնել զինծառայության հետ կապված հարցերով։

Բուհում լրագրողին ուղեկցել են մի սենյակ, որտեղ երկու հոգի նրան են սպասելիս եղել, թողել են այս երկուսի հետ միայնակ և դուռը փակել։ Ու այստեղ սկսվել է կինոն։ Երկու անհայտ անձինք թերթի թղթակցին սկսել են հարցաքննել, իսկ երբ նա պահանջել է ներկայանալ, մեկն ասել է. ՛՛ ՛՛Հ1՛՛-ի կադրերի բաժնի պետն եմ, Արթուր Գևորգյան՛՛։

՛՛Հ1՛՛-ի մամուլի խոսնակ Աննա Ավանեսյանը երեկ թերթի հարցին ի պատասխան ասաց, որ կադրերի բաժնում միայն կանայք են աշխատում և նման անունով մարդ գոյություն չունի։

 Եվ ուրեմն, ովքե՞ր էին այս երկուսը, որ ԵՊՀ աշխատակազմին կարողացել էին ստիպել այդպես հապշտապ կանչել ուսանողին, իրենց առանձին սենյակ տրամադրել և մոտ 40 րոպե չանհանգստացնել։ Լրագրողը, բնականաբար, սենյակից դուրս գալով, այս հարցը տվել է, ինչին ԵՊՀ-ում պատասխանել են, թե նրանք ասել են, որ ՛՛վայենկոմատից՛՛ են։ Ստացվում է ցանկացած ոք կարող է գնալ մայր բուհ, ներկայանալ ինչ-որ տեղից և ուսանողներից ցանկացածի հետ ՛՛օպերացիա՛՛ իրականացնել։

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ