Հայաստանում կկիրառվեն այլընտրանքային պատժամիջոցներ. Արթուր Բաղդասարյան
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/mg_9902_1393404858.jpg)
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը այսօր հրավիրած մամլո ասուլիսի մասին տեղեկատվություն ներկայացրեց ԱԱԽ երեկ կայացած նիստի քննարկումների մասին:
Առաջին հարցը, որին անդրադարձավ ԱԱԽ քարտուղարը դա այլընտրանքային պատիժների հայեցակարգի կիրառումն է Հայաստանում
“Երեկ ԱԱԽ ում քննարկվեց և հավանության արժանացավ Հայաստանի պրովացիոն ծառայության օրենքը: Հայատանում ներդրվում է այլընտրանքային պատիժների մի նոր համակարգ, որը հնարավորություն կտա, որ մարդիկ նվազ հանցագործության համար պարտադիր չդատվեն: Քանի որ փորձը ցույց է տվել , որ ուղղիչ աշխատանքային գաղութներում մարդիկ չեն ուղղվում և պատիժը կրելուց հետո էլ կրկին հանացագործություններ են գործում”,-ասաց Արթուր Բաղդասարյանը:
Մանրամասնելով օրենքի էությունը Բաղդասարյանը նկատեց, որ նվազ հանացագործություն գործած անձը այս դեպքում ենթարկվում է կոնկրետ հոգեբանական ճնշման. ” Դա կլինի` տնային կալանք, հատուկ ձեռնաշղթաների համակարգի կիրառում, ասենք տեղաշարժը վերահսկվելու է տեխնիկական հատուկ միջոցների միջոցով:Արդյունքում, եթե այսօր մեկ դատապարտյալի վրա օրեկան ծախսում ենք` երեք հազար վեց հարյուր դրամ, ապա կծախսենք օրը չորս հարյուր տաս դրամ: Հայեցակարգը երեկ ԱԱԽ-ի նիստում արժանացավ հավանության և պիտի տարվեն աշխատանքներ, որ այն իրականություն դառնա” :
Բաղդասարյանը նշեց, որ սա կիրառվում է աշխարհի շատ երկրներոմ և այն կիրառելու համար անհրաժեշտ է նաև ֆինանսական աջակցություն:
“Զանցանքի համար` ասենք ոնց ժողովուրդն է ասում մի հավ գողացողին տանում տաս տարի դատում են, ամեն բան արվում է, որ այդպես չլինի և հնարավորություն տրվի մարդուն վերադաստիարակվել և ընթացքում մնալ հասարակության մեջ,-հավելեց ԱԱԽ քարտուղարը: