18 Հունվարի, Saturday, 2025
KFC

Մեծամասնությանը շանս տվեցին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՛՛Նաիրիտի՛՛ հարցերի քննարկման նպատակով հանձնաժողով ստեղծելու ԱԺ ՀՅԴ խմբակցության առաջարկած նախագծի քվեարկությունից առաջ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը 20 րոպե ընդմիջում խնդրեց:

Լրագրողների հետ զրույցում ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը պարզաբանեց՝ ինչու Վարդանյանն ընդմիջում խնդրեց: ՛՛Որպեսզի մեծամասնությունը քվեարկությունից առաջ ևս մեկ անգամ մտածի և այդ թվում նաև այն հույսն ու հավատը, որ ներշնչում է Ազգային ժողովի նախագահը, իրենց մեջ ամփոփեն, կարող են գոնե աշնանը այս հարցին լուծում տան՛՛,-նշեց Մինասյանը:

Ընդմիջումից հետո ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ասաց, որ իրենք դեմ են քվեարկելու: Խնդիրը, նրա խոսքով, հանձնաժողովի ստեղծումը չէ: 

՛՛Իրավիճակն այնպիսին է, որ քաղաքական ու տնտեսական տեսակետից այս պահին հանձնաժողովի ստեղծումն իր հիմնական արդյունքներին չի ծառայի՛՛, -մեծամասնություն կազմող ՛՛Հանրապետականի՛՛ մոտեցումն այսպես բացատրեց Սահակյանը:

Նախագիծը մերժվեց՝ կողմ 44, դեմ 55, ձեռնպահ 1 հարաբերակցությամբ:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ