08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Բանակը որևէ կապ չունի այն իրադարձությունների հետ, որոնք տեղի են ունեցել Մարտի մեկին

ԲՀԿ խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանն այսօր ԱԺ-ում մարտի 1-ի հարցերով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագծի քննարկմանը հայտարարեց, թե ինքը, որպես 2008թ-ին Մարտի 1-ի հարցով ստեղծված հաձնաժողովի անդամ, պնդում է, որ բանակը որևէ կապ չունի այն իրադարձությունների հետ, որոնք տեղի են ունեցել 2008թ-ի մարտի 1-ին՝Երևանում։ Մինչ այդ նա նշեց, որ ինքը ամեն դեպքում կողմ է քվեարկելու ՀԱԿ-ի առաջարկած նախագծին, ստեղծել Մարտի 1-ի նոր հանձնաժողով։

Գուրգեն Արսենյանն անդրադարձավ նախագծի հիմնական զեկուցող ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի ելույթի միայն մեկ մասին, որի հետ համակարծիք չէր և պնդեց, որ նա սխալվում է։

՛՛Պարոն Ջհանգիրյան ձեր ելույթի ժամանակ նշեցիք մի իրադարձություն, որը կապված էր ՀՀ ՊՆ-ի կողմից մարդկանց տրամադրված զինվորական հանդերձանքի և այլ իրերին։ Ձեր կողմից հրապարակած տեղեկատվությունը, թե դրա ստուգումը փաստահավաք հանձնաժողովի կողմից իրակացնել չի հաջողվել և որի ստուգումը խոչընդոտվել է իրականությանը չի համապատասխանում։ Հարգելով ձեր իրավական գիտելիքն ու փորձը, իմ պարտքը համարեցի, որ ստուգեմ՝ խոչընդոտել են փասատահավաքի աշխատանքին, թե ոչ և զանգահարեցի և տեղեեկացրեցի փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանին՝ ասելով այն մասին, որ հրավիրում եմ նրանց մեզ հետ միասին այցելել այդ ՊՆ համապատասխան ստորաբաժանումը՝ ապահովելով մեր հետ միասին մուտքը և ապահովելով փաստաթղթերի ուսումնասիրության հնարավորությունը և ստացա մերժում՛՛,-ասաց նա։

Գուրգեն Արսենյանը նշեց, որ իր մասնագիատական գիտելիքներին լավ է տիրապետում և այդ ստուգումն իրակացնելով որոշակի մեթոդոլոգիայով և համեմատական ձեռագրաբանական փորձաքննություն անցկացնելով՝ համոզվել է, որ ՊՆ թիկունքի ծառայությունը որևէ կապ չունի այն իրադարձությունների հետ։ 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ