07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 24, 2014

Թող տանեն, պատիվ տան. Արսենյանը՝ ղալաթից ու չաթլախից

՛՛Հրայր Թովմասյանը քաղաքական որոշակի թիմի, իշխանությունը ներկայացնող թիմի անդամ է և եթե իր թիմը գտնում է, որ իր նախարարն արտահայտել է ճիշտ տեսակետ, թող տանեն, պատիվ տան, եթե գտնում են, որ նախարարը սխալ է արտահայտվել, սայթաքել է, թող կարգապահական նկատողություն հայտնեն՛՛,-մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը: Հիշեցնենք, ՀՀ արդարադատության […]

Դատավորների ընդհանուր ժողովն ընտրեց Արդարադատության խորհրդի դատավոր անդամներին

2014 թվականի փետրվարի 21-ի նիստում, քաղաք Երևանում քննարկելով Հայաստանի Հանրապետության արդարադատության խորհրդի դատավոր անդամներ ընտրելու վերաբերյալ հարցը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 94.1-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 71-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 99-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 6-րդ, 6.1-րդ, 8-րդ կետերով և 100-րդ հոդվածով, դատավորների ընդհանուր ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ հինգ տարի ժամկետով […]

Ինչպիսին է եղել Տիմոշենկոյի բանտախուցը /ֆոտո/

Новый Регион-ը ներկայացրել է Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի` Խարկովում գտնվող Կաչանովի ուղղիչ գաղութի նախկին բանտախուցը, որտեղ նա կրում էր իր ազատազրկումը: Հարկ է նշել, որ շատերն ազատության մեջ երազում են այնպիսի պայմանների մասին, որոնցում ապրել է Տիմոշենկոն` լինելով անազատության մեջ:

Մարտի 8-ից ապրիլի 7-ը` կանանց առողջության ամիս

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին այսօր զեկուցվեց, որ իր հանձնարարության համաձայն շաբաթ և կիրակի օրերին Երևանի պոլիկլինիկաներում սահմանվել են հերթապահություններ` ընդգրկելով մանկաբույժների։ Հերթապահությունների կազմակերպման նպատակն այն է, որ սուր շնչառական հիվանդությունների դեպքում մարդիկ հնարավորություն ունենան օգտվելու առողջության առաջնային պահպանման ծառայություններից, և անհարկի չծանրաբեռնվեն հիվանդանոցներն ու շտապօգնության ծառայությունը։ Նաև զեկուցվեց, որ հանրապետությունում սուր շնչառական հիվանդությունների ծանր […]

ԱԱԽ քարտուղարը ցավակցել է

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը ցավակցական հեռագիր է հղել Գրիգոր Գուրզադյանի մահվան կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասվում է. “Մեծ է գիտնական, աստղաֆիզիկոս, Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանի ավանդը Հայաստանի գիտության զարգացման գործում: Խորին ցավակցություն եմ հայտնում Գրիգոր Գուրզադյանի ընտանիքին, հարազատներին և մերձավորներին անվանի մտավորականի մահվան կապակցությամբ”:

՛՛Գազի հանձնաժողովի նախագահը պետք է լինի ընդդիմությունից՛՛

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը կարծում է, որ ՀՀԿ և ՕԵԿ խմբակցությունների կողմից առաջարկած գազի հարցերով հանձնաժողովի նախագահը պետք է ընդդիմությունից լինի: ՛՛Դուք տարաբնույթ պատասխաններ տվեցիք դռնփակ, փակ հանձնաժողով… այնուամենայնիվ, ցանկացած պատգամավոր, որ ցանկություն ունի մասնակցել, կարո՞ղ է գալ ու մասնակցել՛՛,-գլխավոր զեկուցող Դավիթ Հարությունյանին հարց ուղղեց Բագրատյանը:  Հարությունյանը պատասխանեց, որ պարտադիր կարգ չկա, որ […]

Ավտովթարից հետո բարկացած վարորդը ծեծել է կնոջը /ֆոտո/

Վորոնեժում օրերս արտասովոր միջադեպ է տեղի ունեցել: Երկու մեքենա իրար են բախվել, որոնցից մեկի ղեկին տղամարդ է եղել, մյուսի ղեկին` կին: Տղամարդը, ով վթարի մեղավորն է եղել, բարկացած դուրս է եկել մեքենայից ու սկսել ծեծի ենթարկել կնոջը:   Ականատեսները պատմել են, որ տղամարդը քիչ է մնացել սպանի այդ կնոջը:

՛՛Ռուստամյանը 4 խմբակցության անունից էր անում՛՛

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հերքում է լուրերը, թե եթե Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը ներողություն չխնդրի, ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունները կտապալեն կառավարության հետ հարցուպատասխանը: ՛՛Նման քննարկում չի եղել, նման բան չկա՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Զուրաբյանը: Հարցին, թե դաստիարակչական նշանակություն կունենար արդյոք, եթե նման քայլ լիներ, պատգամավորը պատասխանեց. ՛՛Այն, ինչ այսօր Արմեն Ռուստամյանն արեց, […]

Ռուսաստան-Հայաստան խաղի վերաբերյալ

”Red Eagles” ֆան ակումբը իր պաշտոնական կայքում հայտարարություն է տեղադրել, որն ուղղված է Հայաստանի հավաքականի այն երկրպագուններին, ովքեր պատրաստվում են ներկա գտնվել Ռուսաստան – Հայաստան ընկերական հանդիպմանը, որը կայանալու է մարտի 5-ին: ”Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Red Eagles ֆան ակումբը կազմակերպում է ուղեւորություն դեպի Կրասնոդար`աջակցելու մեր ազգային հավաքականին՝ 2014թ. առաջին խաղում, որը կլինի արտագնա: Ուղեւորության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
ՀունվարիՄարտի