07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 24, 2014

Օլիմպիական խաղերի փակման արարողությունը/ֆոտո/

Կայացավ Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերի փակման արարողությունը: Փակման ժամանակ հանդիսատեսին Ռուսաստանը ներկայացվեց օտարերկրացու աչքերով: Ներկայացվեց նաեւ 2018 թ.-ին Օլիմպիական խաղերը ընդունող կորեական Փխենչխան քաղաքը:

Արտգործնախարարը Փարիզում հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Փետրվարի 22-ին Փարիզում տեղի ունեցավ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի, Ջեյմս Ուորլիքի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Հանդիպմանը շարունակվեցին քննարկումները ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացն առաջ մղելու շուրջ:

Տիմոշենկոն ելույթ ունեցավ Մայդանում. նա ցանկանում է նախագահ դառնալ /վիդեո/

Շաբաթ երեկոյան Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն ազատ արձակվեց ու անմիջապես մեկնեց Կիեւ, ելույթ ունեցավ Մայդանում հավաքված մարդկանց առջեւ, գրում է РИАНовости–ն: Հաշմանդամի սայլակի վրա նստած Տիմոշենկոն հայտարարել է, որ պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել մայիսի 25-ին կայանալիք նախագահի արտահերթ ընտրություններին:

Հայաստանի հավաքականի խաղացանկը

ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը հրապարակել է “Եվրո-2016”-ի ընտրական փուլի խաղացանկը: Մյուս խմբերի խաղացանկին կարող եք ծանոթանալ այստեղ: I խումբ 7-ը սեպտեմբերի Դանիա-Հայաստան` 20:00 Պորտուգալիա-Ալբանիա՝ 20:45 11-ը հոկտեմբերի Հայաստան-Սերբիա՝ 20:00 Ալբանիա-Դանիա՝ 22:45 14-ը հոկետմբերի Հայաստան-Ֆրանսիա՝ 20:00 (ընկերական) Դանիա-Պորտուգալիա՝ 22:00 Սերբիա-Ալբանիա՝ 22:45 14-ը նոյեմբերի Պորտուգալիա-Հայաստան՝ 23:45 Սերբիա-Դանիա՝ 22:45 2015 թ. 29-ը մարտի Ալբանիա-Հայաստան՝ 20:00 Պորտուգալիա-Սերբիա՝ 23:45 13-ը հունիսի […]

Տիգրան Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը զրուցել են

Նախօրեին`Սոչիի Օլիմպիական խաղերի փակման արարողությունից ժամեր առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զրուցել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: Նշենք, որ երեկ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Ռուսաստան, որտեղ նախատեսվում է հանդիպում ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ:

Ավտոճանապարհները բաց են

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24–ին` ժամը 10:00–ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:   ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն

Հնարավոր են տեղումներ

Հանրապետության տարածքում` Փետրվարի 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 24-ին արևելյան շրջաններում, 27-ին շրջանների մեծ մասում, 28-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Քամին` հարավ-արևելյան 2-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի: Երևանում՝  Փետրվարի 24-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 27-ին սպասվում են տեղումներ, 28-ին հնարավոր են տեղումներ:

Օլիմպիական խաղերում հաղթեց Ռուսաստանի հավաքականը

Ավարտվեցին Սոչիի Օլիմպիական խաղերը: Ինչպես մեդալների ընդհանուր թվով, այնպես էլ ոսկե մեդալների քանակով հաղթեց Ռուսաստանի հավաքականը: Ընդհանուր մեդալների թիվը 33-ն է, ինչը ռեկորդային է, իսկ ոսկե մեդալներին` 13:                                 Ոսկի      Արծաթ       Բրոնզ      Ընդհանուր 1.Ռուսաստան         13              11 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
ՀունվարիՄարտի