19 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ռուսաստան-Հայաստան խաղի վերաբերյալ

”Red Eagles” ֆան ակումբը իր պաշտոնական կայքում հայտարարություն է տեղադրել, որն ուղղված է Հայաստանի հավաքականի այն երկրպագուններին, ովքեր պատրաստվում են ներկա գտնվել Ռուսաստան – Հայաստան ընկերական հանդիպմանը, որը կայանալու է մարտի 5-ին:

”Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Red Eagles ֆան ակումբը կազմակերպում է ուղեւորություն դեպի Կրասնոդար`աջակցելու մեր ազգային հավաքականին՝ 2014թ. առաջին խաղում, որը կլինի արտագնա: Ուղեւորության մեկնարկը կտրվի Վ.Մամիկոնյանի արձանի մոտից ՝ մարտի 3-ին: Առավոտյան ժամը 06:00-ին հայ երկրպագուները Red Eagles-ի անդամների հետ միասին կուղեւորվեն Կրասնոդար:Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են մեկնել Կրասնոդար սեփական մեքենաներով, կարող են միանալ մեզ՝ միանալով նախախաղային ավտոերթին:

Հայաստանից ժամանող երկրպագուների համար առանձնացվել է 390 տոմս, որը վաճառքի է հանվելու մարտի 4-ից՝ միայն ՀՀ անձնագրով քաղաքացիների համար:Հետագա բարդություններից խուսափելու համար բոլոր նրանք, ովքեր ցանկանում են ֆան ակումբի օգնությամբ ամրագրել նաեւ իրենց տոմսերը, կարող են դիմել:

Երեւանից Red Eagles-ի հետ մեկնել ցանկացող երկրպագուները դեռ կարող են դիմել ուղեւորության կազմակերպիչներին: Հարցերի եւ այլ տեղեկությունների համար կարող եք զանագահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ 095 665 665”:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ