28 Նոյեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

՛՛Գազի հանձնաժողովի նախագահը պետք է լինի ընդդիմությունից՛՛

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը կարծում է, որ ՀՀԿ և ՕԵԿ խմբակցությունների կողմից առաջարկած գազի հարցերով հանձնաժողովի նախագահը պետք է ընդդիմությունից լինի: ՛՛Դուք տարաբնույթ պատասխաններ տվեցիք դռնփակ, փակ հանձնաժողով… այնուամենայնիվ, ցանկացած պատգամավոր, որ ցանկություն ունի մասնակցել, կարո՞ղ է գալ ու մասնակցել՛՛,-գլխավոր զեկուցող Դավիթ Հարությունյանին հարց ուղղեց Բագրատյանը:

 Հարությունյանը պատասխանեց, որ պարտադիր կարգ չկա, որ նման դեպքերում հանձնաժողովի նախագահը լինի ընդդիմությունից. ՛՛Սա կապված է երկրի քաղաքական ձևավորված մշակույթի հետ, վստահ եմ, որ մենք ոչ հեռու ապագայում կունենանք նման իրավիճակ, երբ կկարողանանք գնալ քայլին, բայց այսօր չեմ կարծում, որ պատրաստ ենք դրան՝ամրագրելու ԱԺ որոշման մակարդակով, որ հանձնաժողովի նախագահը լինելու է ընդդիմությունից՛՛:

Հարությունյանը միաժամանակ ընդգծեց, որ ամրագրված էլ չէ, որ հանձնաժողովի նախագահը պիտի մեծամասնությունից լինի:

Ինչ վերաբերում է դռնփակ նիստին, ապա նա նշեց, որ դռնփակ նսիտին իրավունք ունեցող անձանց թիվը սահմանված է ԱԺ կանոնակարգ-օրենքով:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ