03 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

՛՛Ռուստամյանը 4 խմբակցության անունից էր անում՛՛

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հերքում է լուրերը, թե եթե Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը ներողություն չխնդրի, ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունները կտապալեն կառավարության հետ հարցուպատասխանը:

՛՛Նման քննարկում չի եղել, նման բան չկա՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Զուրաբյանը:

Հարցին, թե դաստիարակչական նշանակություն կունենար արդյոք, եթե նման քայլ լիներ, պատգամավորը պատասխանեց. ՛՛Այն, ինչ այսօր Արմեն Ռուստամյանն արեց, մեծ դաստիարակչական ազդեցություն կունենա՛՛:

Զուրաբյանը հավելեց նաև. ՛՛Արմեն Ռուստամյանն ինչ անում էր, անում էր չորս խմբակցության անունից՛՛: 

Հիշեցնենք, որ Հրայր Թովմասյանը խոսելով ԱԺ ոչ իշխանական չորս ուժերի՝ կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնության մասին ասել էր ղալաթ են անում, իսկ այսօր Ռուստամյանը հորդորեց նախարարին նման բաներ չանել, հակառակ դեպքում իրենք էլ կարող են չաթլախ բառն օգտագործել:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ