17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Դատավորների ընդհանուր ժողովն ընտրեց Արդարադատության խորհրդի դատավոր անդամներին

2014 թվականի փետրվարի 21-ի նիստում, քաղաք Երևանում քննարկելով Հայաստանի Հանրապետության արդարադատության խորհրդի դատավոր անդամներ ընտրելու վերաբերյալ հարցը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 94.1-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 71-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 99-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 6-րդ, 6.1-րդ, 8-րդ կետերով և 100-րդ հոդվածով, դատավորների ընդհանուր ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ հինգ տարի ժամկետով Հայաստանի Հանրապետության արդարադատության խորհրդի անդամներ ընտրեց

Սամվել Վլադիմիրի Օհանյանին – ՀՀ վճռաբեկ դատարան,
Սերգեյ Դիմիտրիի Չիչոյանին – ՀՀ վերաքննիչ քրեական դատարան,
Արա Էդուարդի Բաբայանին – ՀՀ վարչական վերաքննիչ դատարան,
Ռուզաննա Հակոբի Բարսեղյանին – Մարզերի ընդհանուր իրավասության դատարան,
Արմեն Օնիկի Խաչատրյանին – Մարզերի ընդհանուր իրավասության դատարան:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ