19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Մարտի 8-ից ապրիլի 7-ը` կանանց առողջության ամիս

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին այսօր զեկուցվեց, որ իր հանձնարարության համաձայն շաբաթ և կիրակի օրերին Երևանի պոլիկլինիկաներում սահմանվել են հերթապահություններ` ընդգրկելով մանկաբույժների։ Հերթապահությունների կազմակերպման նպատակն այն է, որ սուր շնչառական հիվանդությունների դեպքում մարդիկ հնարավորություն ունենան օգտվելու առողջության առաջնային պահպանման ծառայություններից, և անհարկի չծանրաբեռնվեն հիվանդանոցներն ու շտապօգնության ծառայությունը։

Նաև զեկուցվեց, որ հանրապետությունում սուր շնչառական հիվանդությունների ծանր դեպքեր չկան։  Նախարարը հանձնարարեց շարունակել ինչպես ամենօրյա մշտադիտարկումը, այնպես էլ` պոլիկլինիկաների հերթապահությունները։

Խորհրդակցության ժամանակ Դերենիկ Դումանյանին ներկայացվեց իր հանձնարարությամբ շտապօգնության ծառայությունում մանկաբուժական բրիգադներ ձևավորելու նպատակով կատարված ուսումնասիրությունները, արվեցին առաջարկներ։

“Այդ բրիգադների ձևավորումով էականորեն կբարելավվի երեխաների բժշկական օգնության որակը։ Մանկաբուժական հատուկ բրիգադները ոչ միայն հեշտությամբ կկողմնորոշվեն, այլև կանչ տվող ընտանիքը կօգտվի մանկաբույժի խորհրդատվությունից”,-ասաց նախարարը` հանձնարարելով հստակ մեխանիզներ մշակել և կոնկրետ առաջարկություններ ներկայացնել Երևանում շտապօգնության մակաբուժական բրիգադներ ձևավորելու նպատակով։

Դերենիկ Դումանյանը նշեց, որ մարտի 8-ից ապրիլի 7-ը հայտարարվելու է կանանց առողջության պահպանման միամսյակ, որի շրջանակներում Երևանում և մարզերում կանանց կտրամադրվեն անվճար մի շարք հետազոտություններ, անհրաժեշտության դեպքում` կիրականացվեն անվճար վիրահատություններ:

Խորհրդակցության ժամանակ հստակեցվեցին պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություններում նախարարության ներկայացուցիչների կողմից մշտադիտարկումը շարունակելու կազմակերպական հարցերը։ Նախարարի նախաձեռնությամբ և հանձնարարությամբ անցած տարվա նոյեմբերից իրականացված մշտադիտարկման արդյունքները ցույց տվեցին, որ դրանք նպաստում են բժշկական օգնության որակի բարձրացմանը։

Քննարկվեցին նաև այլ հարցեր։ 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ