19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Թող տանեն, պատիվ տան. Արսենյանը՝ ղալաթից ու չաթլախից

՛՛Հրայր Թովմասյանը քաղաքական որոշակի թիմի, իշխանությունը ներկայացնող թիմի անդամ է և եթե իր թիմը գտնում է, որ իր նախարարն արտահայտել է ճիշտ տեսակետ, թող տանեն, պատիվ տան, եթե գտնում են, որ նախարարը սխալ է արտահայտվել, սայթաքել է, թող կարգապահական նկատողություն հայտնեն՛՛,-մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը:

Հիշեցնենք, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ով խորհրդարանական ոչ իշխանական ուժերի սահմանադրական իրավունքը կառավարությանը անվստահահություն հայտնելու մասին ՛՛ղալաթ՛՛ էր անվանել, այսօր ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանի կողմից չաթլախ բառին արժանացավ:

Գուրգեն Արսենյանն ասաց, թե այն, ինչ կատարվեց այսօր խորհրդարանում, իրեն դուր չեկավ: ՛՛Ինձ դուր չեկավ այն, ինչ տեղի ունեցավ ԱԺ դահլիճում, ես նման բաների կողմնակից չեմ: Եթե դու համաձայն չես մեկի հետ, ով քո մասին արտահայտվել է, քո անհամաձայնությունը կարող ես հայտնել այլ կերպ: Եթե արտահայտությունը համարում ես վիրավորական, պետք է արտահայտես քո վիրավորանքը այլ գործիքներով, ոչ թե լեզվակռվով՛՛,- նշեց նա:

Ինչ վերաբերում է Հ. Թովմասյանի գնահատականին, ապա պատգամավորն ասաց, թե նախարարի կողմից իրականացվող մասնագիտական գործունեության համար ինքը վճարվում է, և չպետք է իրեն թույլ տար հանդես գալ նման արտահայտությամբ: ՛՛Կարծում եմ, Թովմասյանն էլ զգացել է, որ այն չի ասել՛՛,- եզրափակեց ԲՀԿ պատգամավորը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ