07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 5, 2014

Փոխադարձ վիրավորանքներ Լևոն Զուրաբյանի ու Հրայր Թովմասյանի միջև

ՀՀ կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հարցրեց, թե ինչ իրավունքով է Կառավարությունը օտարել պետական գույքը: Լևոն Զուրաբյանը նշեց նաև, թե հրապարկված տեղեկությունների համաձայն, գնորդը գնել է գույքը 180 մլն դոլարով: ՛՛Եթե այդ գումարը ամբողջությամբ կամ մասնակիորեն չի մուտքագրվելու բյուջե, ապա խնդրում եմ նշել բոլոր պետական մարմինների, կազմակերպությունների, ձեռնարկությունների, […]

Նախագահը խորհրդակցություն է անցկացրել արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավար անձնակազմի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Արտակարգ իրավիճակների նախարարություն: Հանրապետության Նախագահը նախ դիտել է նախարարության աշխատակիցների նվիրատվությամբ կառուցված Փրկության նվիրյալների պատվո հուշարձանը, ապա այցելել է նախարարության աշխատակազմի մի շարք ստորաբաժանումներ, ծանոթացել աշխատանքային պայմաններին և աշխատակիցների հետ զրուցել նրանց գործառույթների ու այդ վարչությունների կողմից իրականացվող աշխատանքների մասին, հետաքրքրվել առաջիկա ծրագրերով և առկա խնդիրներով: Այնուհետև նախարարության ճգնաժամային […]

Քոքոբելյանը վարչապետից հարգանք պահանջեց

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անկախ պատգամավոր Խաչատուր Քոքովելյանը հարցրեց, թե Մաքսային միությունն անդամակցելուց հետո արդյոք շեշտակի գնաճ կլինի: Նա նշեց, որ բենզինի, դեղորայքի, նաև հավի մսի թանկացում հավանաբար կլինի, քանի որ դրանք ՌԴ-ից չեն ներկվում: Նա հարցրեց, թե  ինչու մինչև հիմա չեն ներկայցվում, թե ինչպիսի թանկացումներ պետք է լինեն: Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը պատասխանեց, որ հիմա […]

Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

 Փետրվարի 5-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ժակ Ֆորին և Ջեյմս Ուորլիքին, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:  Էդվարդ Նալբանդյանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու հնարավոր ուղիները:  Համանախագահները ՀՀ արտգործնախարարին ներկայացրել են Բաքվում ունեցած հանդիպումների տպավորությունները: […]

ՀՀԿ-ն ստում է. Արամ Մանուկյան

Այսօր ազգային ժողովում Հանրային հացերը կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի տարեկան զեկույցից հետո ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը հետաքրքվեց, թե ինչու հանձնաժողովը միջազգային կառույցներին տեղյակ չի պահել, որ Հայաստանը պետական պարտք ունի: Նազարյանն էլ պատասխանեց, որ այդ պարտականությունը իրենց գործառույթների մեջ չի մտնում: Մանուկյանին այս պատասխանն ուրախացրեց: ՛՛Ես ընտրել էի այն հարցերը, որը ձեր իրավասությունների մեջ […]

Այլևս չեմ անի, պարոն Աբրահամյան. Նազարյանի անկեղծությունը

՛՛Եթե իմանամ Ձեզ ինչ է հետարքրում, կպատասխանեմ: Դուք մեկ անգամ եկեք մեզ մոտ նստենք, խոսենք, հետո էլ փոխադարձ ես կգամ Ձեզ մոտ՛՛,-այսօր ԱԺ-ում դիմելով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանին՝ ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը: Նշենք, որ Զուրաբյանը ցանկանում էր գազի հետ կապված որոշ փաստաթղթեր ստանալ, իսկ Նազարյանն այդպես էլ չհասկացավ, թե ինչ փաստաթղթեր է […]

Կրեմլին պետք էր որ Հայաստանը չստորագրի Ասոցացման պայմանագիրը/վիդեո/

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը այսօր կանխատեսումներ արեց Մաքսային միության մասին: Նրա դիտարկմամբ Մաքսային միությանը միանալը հենց նույն Եվրասիական միությանը միանալն է: “Հայաստանի իշխանությունը մտվախություն ունի, որ Մաքսային միության դռները իր առաջ այդքան էլ բաց չեն, այսինքն Կրեմլին այնքան էլ պետք չէր Հայաստանը Մաքսային միությունում, Կրեմլին պետք էր որ Հայաստանը չստորագրի Ասոցացման պայմանագիրը”,-նշեց քաղաքագետը: Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

Ինչու պիտի Յուրի Վարդանյանը դեմ լիներ մարզչին

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի գործկոմը գլխավոր մարզչի ղեկը վստահել է անցյալում նշանավոր բռնցքամարտիկ Դավիթ Թորոսյանին, ով մինչեւ վերջերս բնակվում էր ԱՄՆ-ում եւ հայրենադարձ է եղել իրեն վստահված գործը ստանձնելու համար։ Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը հերքեց այն տեղեկությունները, թե ինքը դեմ է եղել այդ որոշմանը: ՛՛Բացարձակապես այդ հարցում […]

Արծիվների հերթական մեդալը Սեյրան Օհանյանին

Հայոց բանակի կազմավորման 22-ամյակի եւ “Հայոց արծիվներ” հայրենասիրական հասարակական կազմակերպության հիմնադրման 4-ամյակի առթիվ, այսօր “Հայոց արծիվներ” կազմակերպությունը հյուրընկալվել էր Պաշտպանության նախարարությունում, որը, ի դեպ, առաջին անգամն էր: Կազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյանը Հայոց պետականության կայացման ու հզորացման գործում ներդրում ունենալու համար նախարար Սեյրան Օհանյանին պարգեւատրեց “Հայոց արծիվներ” ոսկյա հուշամեդալով: Այնուհետեւ նա հանձնեց խորհրդանիշ արծիվը եւ նվիրեց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
ՀունվարիՄարտի