Քոքոբելյանը վարչապետից հարգանք պահանջեց
ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անկախ պատգամավոր Խաչատուր Քոքովելյանը հարցրեց, թե Մաքսային միությունն անդամակցելուց հետո արդյոք շեշտակի գնաճ կլինի: Նա նշեց, որ բենզինի, դեղորայքի, նաև հավի մսի թանկացում հավանաբար կլինի, քանի որ դրանք ՌԴ-ից չեն ներկվում: Նա հարցրեց, թե ինչու մինչև հիմա չեն ներկայցվում, թե ինչպիսի թանկացումներ պետք է լինեն:
Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը պատասխանեց, որ հիմա իրենք քննարկում են այդ խնդիրը, քննարկվում է ցանկը:
Սակայն նախարարը հայտնեց, որ իրենց կայքէջում կա դրված ապրանքները՝ ՄՄ մաքստուրքերով ու ՀՀ մաքսատուրքերով: ՛՛Հեշտորեն կարելի է հաշվարկել՝ ինչ գնաճի մասին խոսք կարող է լինել՛՛:
Ինչ վերաբերում է, թե ինչու չեն հրապարակում տեղեկատվությունը, ապա Ավանեսյանն ասաց, որ բանակցությունների ժամանակ ճիշտ կլինի, որ հայկական կողմը հնարավորություն ունենա ավելի ուժեղ դիրքերից հանդես գալ, և այդ պատճառով էլ չեն հրապարակում:
Արձագանքելով Քոքոբելյանն ասաց, որ վաղուց պիտի հաշվեին ու հանրությանը ներկայացնեին էական թանկացումների մասին: Ավանեսյանը միայյն նշեց, որ բենզինի թանկացում հավանաբար չի լինի:
Նշենք, որ Քոքոբելյանը պահանջել էր, որ իր հարցին պատասխանի վարչապետը: ՛՛Բարի եղեք, մի խախտեք մեր սահմանադրական իրավունքը և Դուք պատասխանեք մեր հարցերին՛՛,-դիմեց նա վարչապետին:
Ավանեսյանը պատասխանեց, որ կանակարգ այնպիսին է, որ կառավարության յուրաքանչյուր անդամ ինքը պետք է պատասխանի իր ոլորտի վերաբերյալ հարցին:
Իսկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էլ հիշեցրեց, որ ըստ ԱԺ կանոնակարգի՝ վարչապետն է որոշում՝ ինքն է հարցին պատասխանելու, թե որևէ նախարար: