07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 5, 2014

Վանաձորի զգալի մասը զրկված է գազամատակարարումից եւ հոսանքից. Հայկական ժամանակ

 “Հայկական ժամանակը” գրում է, որ արդեն երկու օր է` Վանաձոր քաղաքի զգալի մասը զրկված է թե գազամատակարարումից, թե հոսանքից։ “Պատճառը փետրվարի 3-ին Վանաձորում տեղի ունեցած հզոր պայթյունն է։ Մի շարք թաղամասերում սառել են նաեւ խմելու ջրի խողովակները։ Մեր թղթակցի հետ զրույցում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը նշել է, որ ամեն ինչ սկսվել […]

Արարատի քաղաքապետին թույլ չեն տվել ԱՄՆ մեկնել. Չորրորդ իշխանություն

“Չորրորդ իշխանությունը” գրում է, որ վերջերս մամուլում լուրեր շրջանառվեցին այն մասին, որ Արարատի նորընտիր քաղաքապետ Հայկ Հայկյանը “Գրին քարտ” է շահել եւ պատրաստվում է մեկնել ԱՄՆ։ Հետագայում Արարատի քաղաքապետը հերքել էր լուրը՝ ասելով, որ նման բան չկա։  ““ՉԻ” աղբյուրների փոխանցմամբ՝ Արարատի քաղաքապետն իրոք “Գրին քարտ” շահել  է։  Նրա մեկնելուն խանգարել են Հայկյանի հովանավորներ Գրիգորյան եղբայրները՝ […]

Վարչապետը հրաժարակա՞ն է տալու. Հայկական ժամանակ

Ըստ “Հայկական ժամանակ”-ի, իշխող հանրապետականի շատ նեղ եւ իրազեկ շրջանակներում խոսվում է, որ օֆշորային հայտնի սկանդալի շուրջ ծավալվող վերջին զարգացումներից հետո վարչապետ Տիգրան Սարգսյանն առաջիկայում հրաժարականի դիմում է ներկայացնելու։ Երեկ, երբ վարչապետի մամուլի խոսնակ Հարություն Բերբերյանին  թերթը հարցրեց՝ իրականությանը համապատասխանո՞ւմ են սույն տեղեկությունները, նա պատասխանեց. “Ոչ։ Վարչապետն անձամբ շատ շահագրգռված է, որ իրականությունը պարզվի եւ […]

Ալեքսանյանի եղբորորդի նորաթուխ թաղապետը ժամանակ չունի.Ժամանակ

“Ժամանակ”-ը երեկ փորձեց Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նորանշանակ ղեկավար, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի եղբորորդի Արտակ Ալեքսանյանից հետաքրքրվել՝ արդեն իսկ գլուխ հանո՞ւմ է թաղապետի պաշտոնից, այս ընթացքում համայնքային ինչ խնդիրներ է լուծել եւ ինչեր է դեռ պատրաստվում անել համայնքի համար, սակայն նորաթուխ թաղապետի փոխարեն հեռախոսին պատասխանեց կրկին նորաթուխ երիտասարդի ձայնով մեկը եւ ասաց, որ Արտակ Ալեքսանյանն […]

Արսենյանը փո՞ղ չունի. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ի տեղեկություններով ՄԱԿ նախագահ, ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանը ֆինանսական խնդիրներ ունի։ Եվ որպես հավաստում՝ հիշատակվում է այն փաստը, թե Արսենյանի կողմից ֆինանսավորվող mardik.am լրատվական կայքը դադարեցրել է իր աշխատանքը։ Այժմ կայքի աշխատակիցները այլ լրատվամիջոցներում են աշխատանք փնտրում։ Թերթը փորձեց Գ. Արսենյանից պարզել, թե իրականում ինչ խնդիրներ ունի, եւ որն է եղել լրատվամիջոցի փակման […]

Աբրահամը վերականգնում է մկանները Շտիգիլիցի դեմ մենամարտից առաջ/ֆոտո/

Մարտի 1-ին հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը կմենամարտի WBO վարկածով աշխարհի չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցի դեմ: Աբրահամը շարունակում է պատրաստվել այդ մենամարտին: Իր ֆեյսբուքյան էջում Աբրահամը տեղադրել է լուսանկար և մակագրել.”Մկանների վերականգնում սպարինգից հետո մարտի 1-ին Մագդեբուրգի մենամարտի համար”: Հավելենք, որ Աբրահամը Շտիգլիցի հետ կմենամարտի երրորդ անգամ: Առաջին մենամարտում հայազգի բռնցքամարտիկը հաղթել էր միավորներով և հռչակվել աշխարհի […]

Կարլսենը հաղթեց Ցյուրիխի սուպերմրցաշարում. Արոնյանը երկրորդն է

Ավարտվեց Ցյուրիխի շախմատային սուպերմրցաշարը:Կայծակնային, դասական եւ արագ խաղի ընդհանուր հաշվարկում առաջին տեղը զբաղեցրեց աշխարհի չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենը:   Գրոսմայստերը մրցաշարն ավարտեց 10 միավորով՝ մեկ միավորով գերազանցելով 2-3-րդ տեղերը բաժանած Լեւոն Արոնյանին ու Ֆաբիանո Կարուանային: Հայաստանի ներկայացուցիչը լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը: Արագ խաղի վերջին երկու տուրերում Արոնյանը պարտվեց Նակամուրային և ոչ ոքի ավարտեց պարտիան Կարուանայի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
ՀունվարիՄարտի