16 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

Արարատի քաղաքապետին թույլ չեն տվել ԱՄՆ մեկնել. Չորրորդ իշխանություն

“Չորրորդ իշխանությունը” գրում է, որ վերջերս մամուլում լուրեր շրջանառվեցին այն մասին, որ Արարատի նորընտիր քաղաքապետ Հայկ Հայկյանը “Գրին քարտ” է շահել եւ պատրաստվում է մեկնել ԱՄՆ։ Հետագայում Արարատի քաղաքապետը հերքել էր լուրը՝ ասելով, որ նման բան չկա։

 ““ՉԻ” աղբյուրների փոխանցմամբ՝ Արարատի քաղաքապետն իրոք “Գրին քարտ” շահել  է։  Նրա մեկնելուն խանգարել են Հայկյանի հովանավորներ Գրիգորյան եղբայրները՝ Արարատի մարզպետն ու ԱԺ պատգամավոր Արայիկ Գրիգորյանը։ Նրանք սպառնացել են վերջինիս եւ պարտադրել չհեռանալ երկրից։ Հիշեցնենք, որ Արարատի մարզպետն ու Ավշարի սեփականատեր Արայիկ Գրիգորյանը հսկայական գումարներ էին ծախսել, որպեսզի Հայկյանը հաղթի”,- գրում է թերթը։

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ