07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Արսենյանը փո՞ղ չունի. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ի տեղեկություններով ՄԱԿ նախագահ, ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանը ֆինանսական խնդիրներ ունի։ Եվ որպես հավաստում՝ հիշատակվում է այն փաստը, թե Արսենյանի կողմից ֆինանսավորվող mardik.am լրատվական կայքը դադարեցրել է իր աշխատանքը։

Այժմ կայքի աշխատակիցները այլ լրատվամիջոցներում են աշխատանք փնտրում։

Թերթը փորձեց Գ. Արսենյանից պարզել, թե իրականում ինչ խնդիրներ ունի, եւ որն է եղել լրատվամիջոցի փակման պատճառը։ Պատգամավորը հայտարարեց, թե իր ֆինանսական միջոցներն իրեն բավարարում են, ու ինքը վաղուց է, ինչ այդ լրատվական կայքի հետ որեւէ առնչություն չունի։

“Մի բան էլ՝ 1000 խոշոր հարկատուների ցուցակում ինձ պատկանող “Արսօյլ” ընկերությունը 12-րդ հարկատուն է։ Իսկ եթե վերլուծում ենք այդ ամենը, ապա կարելի է եզրակացնել, թե ինչն ինչոց է։ Շատ տարօրինակ է մեր հասարակության տրամաբանությունը, մտածելակերպը”,–նշեց Արսենյանը:

Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ