ՀՀԿ-ն ստում է. Արամ Մանուկյան
Այսօր ազգային ժողովում Հանրային հացերը կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի տարեկան զեկույցից հետո ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը հետաքրքվեց, թե ինչու հանձնաժողովը միջազգային կառույցներին տեղյակ չի պահել, որ Հայաստանը պետական պարտք ունի: Նազարյանն էլ պատասխանեց, որ այդ պարտականությունը իրենց գործառույթների մեջ չի մտնում:
Մանուկյանին այս պատասխանն ուրախացրեց: ՛՛Ես ընտրել էի այն հարցերը, որը ձեր իրավասությունների մեջ չեն մտնում, ուղղակի չգիտեմ, թե Հանրապետական խմբակցության մեր գործընկերներն ինչու էին մեզ համոզում, թե այս հարցերի պատասխանները դուք պիտի տաք, ես հիմա իրենց ապացուցեցի, որ այդ հարցերի պատասխանները դուք պետք է չտաք, այլ կառավարությունը՛՛:
ՀԱԿ պատգամավորտ շեշտեց, թե ՀՀԿ-ականները ընդդիմությանը միշտ մեղադրում են զազրախոսությունների մեջ .՛՛Ձեր գործընկերները գալիս, այստեղ մեծ-մեծ խոսում են, թե մենք զազրախոսում ենք, շնորհակալություն, որ ընձեռեցինք ձեզ հարց տալու միջոցով ապացուցել, որ իրենք սխալ են՛՛:
Նկատենք, որ երեկ ՀՀԿ-ական Մկրտիչ Մինասյանն իր ելույթի ժամանակ ընդդիմությանը մեղադրեց.՛՛Ինչի եք ուզում գազի գնի վերաբերյալ հանձնաժողով ստեղծեք վաղը Հանրային հարցերը կարգավորող հանձնաժողովի նախագահը կգա ու բոլոր հարցերի պատասխանները կտա՛՛: