16 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

Այլևս չեմ անի, պարոն Աբրահամյան. Նազարյանի անկեղծությունը

՛՛Եթե իմանամ Ձեզ ինչ է հետարքրում, կպատասխանեմ: Դուք մեկ անգամ եկեք մեզ մոտ նստենք, խոսենք, հետո էլ փոխադարձ ես կգամ Ձեզ մոտ՛՛,-այսօր ԱԺ-ում դիմելով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանին՝ ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը: Նշենք, որ Զուրաբյանը ցանկանում էր գազի հետ կապված որոշ փաստաթղթեր ստանալ, իսկ Նազարյանն այդպես էլ չհասկացավ, թե ինչ փաստաթղթեր է նա ցանկանում:

՛՛Ես ամբիացիաներ չունեմ, ես ոչ պաշտոն եմ ուզում , ոչ էլ որևէ բան: Ամեն ինչ տեսել եմ, արդեն մայրամուտի մեջ եմ, տարիքս առած մարդ եմ՛՛,-հավելեց Նազարյանը:

Երբ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կատակով հորդորեց նման բան չասել, Նազարյանն արձագանքեց. ՛՛Լավ պարոն Աբրահամյան, այլևս չեմ անի՛՛:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ