08 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

Ինչու պիտի Յուրի Վարդանյանը դեմ լիներ մարզչին

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի գործկոմը գլխավոր մարզչի ղեկը վստահել է անցյալում նշանավոր բռնցքամարտիկ Դավիթ Թորոսյանին, ով մինչեւ վերջերս բնակվում էր ԱՄՆ-ում եւ հայրենադարձ է եղել իրեն վստահված գործը ստանձնելու համար։

Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը հերքեց այն տեղեկությունները, թե ինքը դեմ է եղել այդ որոշմանը: ՛՛Բացարձակապես այդ հարցում որևք մի խնդիր չկա, թյուրիմացություն է: Ֆեդերացիան որոշում է ընդունել, որ այդ մարդն աշխատի մարզիչ՛՛,-ասաց նախարարը:

՛՛Դա իրենց որոշելիքն է, ինչու պիտի նախարարությունըը դեմ լինի, օրենքի փոփոխություն է արել ֆեդերացիան ու նախագահը մարզիչ է նշանկել Դավիթ Թորոսյանին՛՛:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ