06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հունվարի 16, 2014

Րաֆֆի Հովհաննիսյանն ապրում է իր քաղաքական մայրամուտը

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Facebook-յան իր էջում գրել է. ” Րաֆֆի քաղաքական ֆիասկոն ”Ժառանգություն” կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն ապրում է իր քաղաքական մայրամուտը՝ չնայած անցյալ տարվա սկիզբը նրան քաղաքական խոսուն հեռանկար էր խոստանում։ Նախագահական ընտրություններից հետո՝ Հովհաննիսյանը զարմացած էր, որ ոչինչ չանելով՝ այդքան ձայն է ստացել։Հետո՝ իրականության զգացումը կորցրեց, իրեն նախագահ հռչակեց, բայց երդվելու ու կառավարություն ձևավորելու […]

Երեւանի ՛՛Արարատը՛՛ 10-րդն է ԽՍՀՄ-ում

sportsdaily.ru կայքը կազմել է ԽՍՀՄ բոլոր առաջնությունների մրցաշարային աղյուսակը: Հաշվի են առնվել բոլոր առաջնություններում թիմերի վաստակած միավորները, խփած եւ բաց թողած գնդակները եւ այլն: Ցուցակում է հայտնվել նաեւ Երեւանի ՛՛Արարատը՛՛, ով ԽՍՀՄ բարձրագույն խմբի առաջնություններում անցկացրել է 1026 հանդիպում, տոնել է 352 հաղթանակ, 280 խաղ ավարտել է ոչ ոքի եւ կրել է 394 պարտություն: 1026 […]

ԵՄ-ն հրապարակել է Ուկրաինայի հետ ասոցացման համաձայնագրի ամբողջական տեքստը

Եվրամիությունը հրապարակել է Ուկրաինայի հետ ասոցացման համաձայնագրի ամբողջական տեքստը, գրում է РИА Новости-ն: Ավելի վաղ ասոցացման համաձայնագրի հրապարակման մասին Թվիթերի իր էջում տեղեկացրել էր Եվրամիության ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: Փաստաթղթում ասվում է. “Կողմերը Ասոցացման համաձայնագրի ընդունումից հետո 10 տարվա ընթացքում կշարժվեն ազատ առեւտրի գոտի հիմնելու ուղղությամբ”:

Հայկական ապրանքները Եվրոպայում մրցունակ չեն դառնում. Ժողովուրդ

“Ժողովուրդը” գրում է, որ Եվրամիության անդամ երկրների հետ Հայաստանի առեւտրաշրջանառությունը գնալով նվազում է։ “Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 2013թ. հունվար-նոյեմբեր ամիսներին Եվրամիության անդամ երկրներ արտահանման ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 2.4 տոկոսով. ՀՀ-ն արտահանել է 453 մլն դոլարի ապրանք նախորդ տարվա 464 մլն-ի փոխարեն։ Ըստ պաշտոնական տեղեկության՝ Հայաստանը Եվրամիության երկրներից արված ներկրումների […]

Ազգային Ժողովում ջեռուցման մարտկոցները պայթել են. Հրապարակ

“Հրապարակը” գրում է, որ Ազգային ժողովում ջեռուցման մարտկոցները պայթել են: “Այս օրերին երրորդ հարկում է պայթել` աշխատակազմի սենյակներում, ինչպես ասաց ԱԺ պատասխանատուներից մեկը, “ընդամենը երեք սանտիմանոց աբռիվ էր տեղի ունեցել””,- գրում է թերթը:

Որտեղ է հանգստանում Սերժ Սարգսյանը. Ժողովուրդ

“Ժողովուրդը” գրում է, որ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը, ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը, իրենց տեղեկություններով, գտնվում են Կորեայի Հանրապետության մայրաքաղաք Սեուլում։ “Նրանք այնտեղ վայելում են իրենց ձմեռային արձակուրդը։ Երեկ փորձեցինք տեղեկությունը ճշտել  Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանից, սակայն նրա հեռախոսն անջատված էր։ Իսկ լրատվության եւ հասարակայնության հետ կապերի […]

Կգա օրը, ու Սերժ Սարգսյանը կհեռանա նախագահի պաշտոնից…

”Կգա օրը, ու Սերժ Սարգսյանը կհեռանա նախագահի պաշտոնից:Ու այդժամ այսօրվա նիզակավորները կտեսնեն, որ ոչինչ դեպի դրականը չփոխվեց:ԻՆչպես չփոխվեց, երբ հեռացավ Ռոբերտ Քոչարյանը:ԻՆչպես չփոխվեց, երբ հեռացավ Լևոն Տեր-Պետրոսյանը:ԻՆչպես չփոխվեց, երբ հեռացավ Կարեն Դեմիրճյանը:ԻՆչպես չփոխվեց, երբ հեռացավ ԱՆտոն Քոչինյանը:ԻՆչպես չփոխվեց, երբ հեռացավ Նիկիտա Զարուբյանը:………………………………………………..ԻՆչպես չփոխվեց, երբ հեռացավ դաշնակցությունը: Որովհետև մեր շարժու՛մն է, մենք գործ չունենք մտածելու հետ”,- […]

Թույլ չեն տալիս ջեռուցել համալսարանը. Ժողովուրդ

“Ժողովուրդ” թերթին ազգային ագրա­րային համալսարանի ուսանողներն ու  որոշ աշխատակիցներ պատմել են, որ ռեկտոր Արշալույս Թարվերդյանը թույլ չի տալիս ջեռուցել հա­մալսարանը: “Այս հարցով նրանք մեկ անգամ դիմել են ռեկտորին, եւ նա պատճառաբանել է, որ գազի եւ էլեկտ­րաէներգիայի սակագների վերջին թանկացումից հետո ուսանողների վար­ձավճարները չեն բարձրացել, ինչի հա­մար էլ ֆինանսական հնարավորու­թյունները բարձր սակագնի պարագա­յում չեն բավարարում նորմալ […]

Դե՛, եկար, այժմ կարող ես վերադառնալ, այլևս հերիք է. Զարուհի Փոստանջյան

ԱԺ ”Ժառանգություն” խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը Facebook-յան իր էջում գրել է. ”Րաֆֆին ընտրեց Հայաստանը: Եվ մենք բարեբախտություն ունեցանք ծանոթանալու, շփվելու: Նրա որոշումներն ընդունվում, ընկալվում են օրհնված ակնածանքով և, ի վերջո, դառնում բոլորինս: Նա դժվար բացահայտելի մարդկանցից է, ում մեջ ապրող լեգենդը թույլ չի տալիս հասկանալ նրան մինչև վերջ: Նա բազմիցս լսել է. ”դե՛, եկար, այժմ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԴեկտեմբերիՓետրվարի