Առաջիկայում կտաքանա

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԻՆ “Հիդրոմետ” ծառայության օթերեւութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանն ասել է, որ հանրապետությունում առաջիկայում ջերմաստիճանը կբարձրանա, քանի որ տաք հոսանքներ են ներթափանցելու: Նա նշել է, որ մինչեւ շաբաթվա վերջ մայրաքաղաքում առաևելագույն ջերմաստիճանը կհասնի 3-5 աստիճան տաքության: “Սպասվում է, որ ջերմաստիճանը նորմայից բարձր կգրանցվի”,- ասել է նա: