20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Քոչարյանը պետք է գնա Սերժ Սարգսյանի մոտ

 ”Երկրորդ նախագահ – վարչապետ թեման շարունակում է մնալ առաջինը, որին երևի թե հեռավոր գյուղի՝ ֆեյսբուք չունեցող տատիկը միայն չանդրադարձավ”,-այսօր ասուլիսում կատակով նշեց Վերակազմավորված ՀՀՇ անդամ Հովհաննես Իգիթյանը:

Իգիթյանի խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանն ասում է՝ Կառավարություն, դուք սխալ գործարք եք կատարել, իզուր եք ժողովրդից թաքցրել, որ գազը թանկացել է, ինչի հետևանքով պարտք է կուտակվել, ասում է՝ սխալ է 20 տոկոս բաժնեմասը տալ Գազպրոմին, նաև ասում է, որ կուտակային համակարգը սխալ է: ”Ու՞մ է դա ասում, թվում է, թե ուղղում է Տիգրան Սարգսյանին, էներգետիկայի նախարարին և Կառավարությանը, բայց՝ ոչ:

Եթե հիշում եք իր արտահայտությունները, բնավորությունը, այստեղ մի քիչ նաև վիրավորված, ինքնահավան արժանապատվության հետ կապված հարցեր կան: Նա չի ներում այն մարդկանց, որոնց իր կարծիքով մարդ է սարքել, ինչպես՝ Արմեն Մովսիսյանին, Տիգրան Սարգսյանին, այդ մարդիկ այն ժամանակ իրեն թագավոր և Աստված էին ասում, հիմա համարձակվում են քննադատել, բայց իրականում նրա ասածները ուղղված չեն կոնկրետ վարչապետին և նախարարին”,-շեշտեց Իգիթյանը:

Քոչարյանի ասածներում, Իգիթյանի խոսքով` ոչ մի նորություն չկա: ”Մյուս կողմից՝ ժամանակը փոխվել է, այնպես չէ, որ ժամանակին Ռոբերտ Քոչարյանի ջանքերով ստեղծված կուսակցությունը նախկինն է, այժմ արդեն նոր ղեկավարն ինքն իր ուղղությունն է տանում: Իսկ երկրորդ նախագահը, եթե ուզում է դառնալ նախագահ, ընտրություններից մեկ տարի առաջ պիտի գնա Սերժ Սարգսյանի մոտ, ասի՝ ինձ նշանակի վարչապետ”:

Հարցին, թե ինչու երկրորդ նախագահը Մաքսային միության հարցին չանդրադարձավ, Իգիթյանը պատասխանեց, որ այդ քննադատությունը ուղղակիորեն կապված է Մաքսային միության հետ: ”Չի քննադատում, քանի որ Մաքսային միության կողմնակից է: Երեք նախագահներն էլ կողմնակից են Մաքսայինին, և սա միավորում է այդ երեքին: Սակայն ես կարծում եմ՝ այս ՝ դեպի ՄՄ Հայաստանի ճանապարհը կործանարար է”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ