06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հունվարի 16, 2014

Վերջնական լուծում չկա. 168 ժամ

“168 ժամը” գրում է, որ իրենց թղթակցի հետ զրույցում բանակցային գործի մաս­նագետ, CM&Partners ընկերության ավագ խորհրդատու, բոստոնաբնակ Արթուր Մարտիրոսյանն ասել է, որ ինքը չի համարում, որ դարաբաղյան հակամարտության խնդրի  “վերջնական” լուծում կա:  “Ի՞նչ է նշանակում’ “վերջնական” լուծում: Նույնիսկ, եթե պատկերացնենք, որ այսօր Ադրբեջանը ճանաչի Արցախը, արդյոք դա կլինե՞ր վերջնական լուծում: Ոչ, չէր լինի, որովհետեւ վերջնական լուծում չկա: Կան խնդիրներ, տարաձայնությունները, միևնույն է, մնալու են, կարող են ավելի սուր կամ մեղմ լինել”,- ասել է նա` նշելով, որ պատերազմի այլընտրանքը դեռեւս հնարավոր է, բայց շատ անհավանական. “Միգուցե իրենք խոսում են պատերազմի մասին, բայց բոլորը հասկանում են, որ եթե նման այլընտրանքի հնարավորություն ունենային, արդեն կօգտագործեին դա: Մնում է` Հայաստանը մեկուսացնեն տարածաշրջանային  ծրագրերից,  բայց  դա էլ ենք անցել արդեն””,- գրում է թերթը: Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Քոչարյանը չի կարողանում հանդիպել Պուտինին. Հրապարակ

 “Հրապարակը” գրում է, որ իրենց տեղեկություններով՝ արդեն մի քանի ամիս Քոչարյանը չի կարողանում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման աուդիենցիա ստանալ, չնայած վերջինիս հետ ունի անմիջական “կապվելու” հնարավորություններ։ “Նրան ասում են՝ այսօր-վաղը։ Ռուսաստանը չի ցանկանում խառնվել հայաստանյան ներքաղաքական վեճերին, առանձնապես հակված չէ Քոչարյանի վերադարձին, սակայն նրան չի մերժում. հասկացնում է՝ եթե Քոչարյանը հասնի նրան, որ Հայաստանում ունենա […]

Լավագույն բժիշկներն արտագաղթում են Հայաստանից. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակը” գրում է, որ երեկ իրենց հայտնի է դարձել, որ Հայաստանից արտգաղթել է “Միքայելյան Վիրաբուժության ինստիտուտի” նեյրովիրաբուժության բաժանմունքի վարիչ Անդրոնիկ Քալայջյանը։ “Նա մեկնել է Դուբայ՝ մասնագիտությամբ աշխատելու նպատակով։ Անդրոնիկ Քալայջյանը հայտնի բժիշկ է, նրան շատերը համարում են հանրապետության թիվ մեկ նեյրովիրաբույժը։ Բժշկի արտագաղթելու մասին մեր տեղեկությունները երեկ հաստատել է “Միքայելյան Վիրաբուժության ինստիտուտի” փոխտնօրեն Օնիկ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԴեկտեմբերիՓետրվարի