16 Հուլիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Վերջնական լուծում չկա. 168 ժամ

“168 ժամը” գրում է, որ իրենց թղթակցի հետ զրույցում բանակցային գործի մաս­նագետ, CM&Partners ընկերության ավագ խորհրդատու, բոստոնաբնակ Արթուր Մարտիրոսյանն ասել է, որ ինքը չի համարում, որ դարաբաղյան հակամարտության խնդրի  “վերջնական” լուծում կա: 

“Ի՞նչ է նշանակում’ “վերջնական” լուծում: Նույնիսկ, եթե պատկերացնենք, որ այսօր Ադրբեջանը ճանաչի Արցախը, արդյոք դա կլինե՞ր վերջնական լուծում: Ոչ, չէր լինի, որովհետեւ վերջնական լուծում չկա: Կան խնդիրներ, տարաձայնությունները, միևնույն է, մնալու են, կարող են ավելի սուր կամ մեղմ լինել”,- ասել է նա` նշելով, որ պատերազմի այլընտրանքը դեռեւս հնարավոր է, բայց շատ անհավանական. “Միգուցե իրենք խոսում են պատերազմի մասին, բայց բոլորը հասկանում են, որ եթե նման այլընտրանքի հնարավորություն ունենային, արդեն կօգտագործեին դա: Մնում է` Հայաստանը մեկուսացնեն տարածաշրջանային  ծրագրերից,  բայց  դա էլ ենք անցել արդեն””,- գրում է թերթը:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ