13 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

Քոչարյանը չի կարողանում հանդիպել Պուտինին. Հրապարակ

 “Հրապարակը” գրում է, որ իրենց տեղեկություններով՝ արդեն մի քանի ամիս Քոչարյանը չի կարողանում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման աուդիենցիա ստանալ, չնայած վերջինիս հետ ունի անմիջական “կապվելու” հնարավորություններ։

“Նրան ասում են՝ այսօր-վաղը։ Ռուսաստանը չի ցանկանում խառնվել հայաստանյան ներքաղաքական վեճերին, առանձնապես հակված չէ Քոչարյանի վերադարձին, սակայն նրան չի մերժում. հասկացնում է՝ եթե Քոչարյանը հասնի նրան, որ Հայաստանում ունենա հասարակական լայն աջակցություն, իրենք “կվերանայեն հարցը”,- գրում է թերթն ու հավելում.

“Հունվարի 18-ին կուտակայինի առնչությամբ կազմակերպված ցույցը, որին մասնակցելու են նաև ՀԱԿ-ը՝ Լևոն Զուրաբյանի գլխավորությամբ, ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն ու “Ժառանգությունը”, մեծ քննություն է լինելու Քոչարյանի համար՝ միտինգն ինչ “թիվ” լինելու առումով. արվելու է ամեն ինչ, որ Ռուսաստանն ու Հայաստանը “թիվ” տեսնի”։

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ