05 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Րաֆֆի Հովհաննիսյանն ապրում է իր քաղաքական մայրամուտը

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Facebook-յան իր էջում գրել է.

” Րաֆֆի քաղաքական ֆիասկոն

”Ժառանգություն” կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն ապրում է իր քաղաքական մայրամուտը՝ չնայած անցյալ տարվա սկիզբը նրան քաղաքական խոսուն հեռանկար էր խոստանում։

Նախագահական ընտրություններից հետո՝ Հովհաննիսյանը զարմացած էր, որ ոչինչ չանելով՝ այդքան ձայն է ստացել։
Հետո՝ իրականության զգացումը կորցրեց, իրեն նախագահ հռչակեց, բայց երդվելու ու կառավարություն ձևավորելու համարձակություն չունեցավ։
Իշխանության երկխոսության առաջարկը մերժեց, բայց ոստիկանապետի՝ կոլեկտիվ աղոթքի առաջարկը նրան Ծիծեռնակաբերդի բարձունք հասցրեց։
Ընդդիմության ոչ մի թեկնածու՝ ընտրություններից հետո, այսպիսի անփառունակ անկում չէր ապրել, քաղաքական ու բարոյական նման մաշվածություն չէր ունեցել։
Րաֆֆուն հումորով է վերաբերվում հասարակությունը, նա կորցրել է կուսակիցների վստահությունը, վերահսկողությունը սեփական խմբակցության հանդեպ։
Նա քաղաքականության մասին հիշում է, երբ մեկ–մեկ Ամերիկայից վերադառնում է՝ Հայաստանում անցկացնելով արձակուրդը։
Թերևս, Րաֆֆուն նրա ընկերները խնդրեն՝ հրաժարվել նման ”արձակուրդների” գաղափարից։
Այդ դեպքում՝ ”Ժառանգությունը” գուցե շանս ունենա…”:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ