Երեւանի ՛՛Արարատը՛՛ 10-րդն է ԽՍՀՄ-ում
sportsdaily.ru կայքը կազմել է ԽՍՀՄ բոլոր առաջնությունների մրցաշարային աղյուսակը: Հաշվի են առնվել բոլոր առաջնություններում թիմերի վաստակած միավորները, խփած եւ բաց թողած գնդակները եւ այլն:
Ցուցակում է հայտնվել նաեւ Երեւանի ՛՛Արարատը՛՛, ով ԽՍՀՄ բարձրագույն խմբի առաջնություններում անցկացրել է 1026 հանդիպում, տոնել է 352 հաղթանակ, 280 խաղ ավարտել է ոչ ոքի եւ կրել է 394 պարտություն:
1026 հանդիպումների ժամանակ ՛՛Արարատը՛՛ խփել է 1150 գնդակ եւ բաց է թողել 1306-ը, ինչպես նաեւ վաստակել է 1336 միավոր:
Ավելացնենք նաեւ, որ այս աղյուսակում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Մոսկվայի ՛՛Սպարտակը: Լավագույն եռյակում են Մոսկվայի ՛՛Դինամոն՛՛ եւ Կիեւի ՛՛Դինամոն: Թբիլիսիի ՛՛Դինամոն՛՛ 4-րդն է, իսկ Բաքվի ՛՛Նեվթչին՛՛ 12-րդը: