14 Նոյեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Դե՛, եկար, այժմ կարող ես վերադառնալ, այլևս հերիք է. Զարուհի Փոստանջյան

ԱԺ ”Ժառանգություն” խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը Facebook-յան իր էջում գրել է.

”Րաֆֆին ընտրեց Հայաստանը: Եվ մենք բարեբախտություն ունեցանք ծանոթանալու, շփվելու: Նրա որոշումներն ընդունվում, ընկալվում են օրհնված ակնածանքով և, ի վերջո, դառնում բոլորինս: Նա դժվար բացահայտելի մարդկանցից է, ում մեջ ապրող լեգենդը թույլ չի տալիս հասկանալ նրան մինչև վերջ: Նա բազմիցս լսել է. ”դե՛, եկար, այժմ կարող ես վերադառնալ, այլևս հերիք է”:

Հիմա նա չի էլ հիշում, թե ովքեր էին ասողները, բայց հիշում է, որ շուրջ 20 տարի առաջ այս հորդորը լսելուց միայն ժպտացել է: Միգուցե այդպես է արտահայտել իր արհամարհանքը, քանի որ դժվար ընտրությունն արդեն կատարել է՝ մեկընդմիշտ նվիրվել ամենահայկականին` հայությանը պատկանող ավետյաց երկրին, իր Հայրենիքին, որին միացնում է բոլորիս ոչ միայն անցյալը, այլև ապագան: 

Մենք Րաֆֆիի հետ շատ ենք քննարկում, բանավիճում և, անկասկած, ինչ էլ մեզ սպասվի ապագայում, ոչ մեկս չի կարող օտարել այն վեհ զգացումը, որ ինքը մեկն է այն երջանիկներից, ովքեր 20 տարի կողք կողքի ապրում, արարում են մի մարդու հետ, ով արել և անելու է առավելագույնը Հայոց պետության վերաստեղծման համար:

Հավատը մեր մեջ բնավորվել է մեր երկրի նորացման պահից և արմատացել ապրելու ընթացքում:
Րաֆֆիի հետ միասին նվաճել և վայելել բոլորիս հաղթանակը մեր պարտականությունն է:
Սիրելի ”Ժառանգության” անդամներ և համակիրներ նորից հիշենք այս խոսքերը”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ