Սնոուդենը Բրազիլիայից քաղաքական ապաստան է խնդրել

ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը նամակ է գրել Բրազիլիայի իշխանություններին` նրանցից քաղաքական ապաստան խնդրելով, գրում է Газета.Ru-ն: Նա նշել է, որ պատրաստ է օգնել Բրազիլիայում ԱՄՆ-ի կողմից գաղտնալսումների վերաբերյալ հետաքննությանը, եթե այնտեղ իրեն քաղաքական ապաստան տրամադրեն: Նշենք, որ 2013-ի օգոստոսին Սնոուդենը ժամանակավոր քաղաքական ապաստան ստացավ Ռուսաստանում` մեկ տարի ժամկետով: