11 Հունիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ինչպե՞ս հանդուրժենք այս կառավարությանը

Այսօր ԱԺ-ում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հարցրեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին, թե ինչու ՀՀ է կառավարությունն առանց ԱԺ-ին ու հանրությանը տեղյակ պահելու,

առանց բյուջեի մասին օրենքում փոփոխություն կատարելու, իր վրա վերցրել ու կուտակել գազի պարտքը:  ՛՛Ռուսները թանկացրել են գազը, դուք առել եք ավելի թանկ գազ՝ առանց տեղյակ պահելու, առանց նշելու՝ ինչ եկումտների հաշվին եք դա առել: Ինչպես կարող ենք  հանդուրժել այդ կառավարությանը՛՛,-նշեց նա:

Արմեն Մովսիսյանի խոսքով՝ բանակցությունների վարման ընթացքում խնդիր չի եղել Ազգային ժողովին ներկայացնելու.

՛՛Ազգային ժողով ներկայացնելու խնդիր չկար, պետք է ներկայացվեր, երբ պարզ կլիներ, թե որ թիվն է վերջնական որոշվում, իսկ բանակցությունները դեռ ավարտված չէին: Դա պարզ դարձավ միայն այս տարի, այսինքն՝ նոր է խնդիրն առաջացել: Մինչ այդ չեմ կարծում, որ օրենքի խախտում է  տեղի ունեցել՛՛:

Նախարարը հավելեց, որ կառավարությունը որոշել է գազի գինը չփոխել, և եթե հակառակ որոշում կայացներ, ապա գազն ավելի բարձր գնով կիրացվեր: ՛՛Այստեղ որևէ հանցագործություն եւ օրենքի խախտում չկա: Այդ գազը, որը էժան ենք հաշվել, ամբողջ ժողովուրդն է դրանից օգտվել՛՛:

Այդ ընթացքում, Մովսիսյանի խոսքով, բյուջեն որևէ պարտավորություն ու ծախս իր վրա չի վերցրել: 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ