27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ահա թե ինչպես է գոյացել 300 միլիոն դոլար գազի պարտքը

Ազգային ժողովում այսօր կազմակերպվել են ՛՛Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ ՀՀ գազի, նավթամթերքների եւ չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ՛՛, ՛՛Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ ՀՀ բնական գազի առաքման ժամանակ գների ձեւավորման կարգի վերաբերյալ՛՛ եւ ՛՛Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ ՛՛ՀայՌուսգազարդ՛՛ փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի եւ հետագա գործունեության պայմանների մասին՛՛ համաձայնագրերի վերաբերյալ խորհրդարանական լսումներ: 

Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը պարզաբանեց, թե ինչպես է Հայաստանը կուտակել 300 միլիոն դոլար գազի պարտք՝ նշելով, որ 2011 թվականից մինչ օրս սահմանին գազի գինը եղել է 180 դոլար, ՀՀ-ի ներսում այդքանով է գազը սպառողին տրվել, սակայն ռուսական կողմը այս տարիների ընթացքում մշտապես թանկացրել է գազի գինը:

Այդ ընթացքում, նախարարի ներկայացմամբ, կողմերի միջև ընթացել են բանակցություններ: Արդյունքում որոշվել է սահմանի վրա գազի գինը 189 դոլար սահմանել: Ահա այսպես՝ 300 միլիոն դոլարի պարտքը հենց այդ տարբերության արդյունքում է գոյացել: 

Նախարարը շեշտեց, որ այդպես կնքվեց մեկ համաձայնագիր: Արդեն երկրորդ համաձայնագրով՝ Հայաստան ներմուծվող նավթամթերքը, ադամանդն ու գազն ազատվում են մաքսատուրքից: 

Հիշեցնենք, այս պարտքի մասին բարձրաձայնում էր ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ